Ինչպե՞ս բուժել բորբոքված լնդերն ու ազատվել դրանց արյունահոսությունից․ 4 բնական միջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼնդերի բորբոքումներն ու արյունահոսությունը բերանի խոռոչի ամենատարածված խնդիրներից են, սակայն մարդիկ հաճախ են անուշադրության մատնում նման անկարևոր թվացող խանգարումը։ Սովորաբար լնդերի բորբոքումների ու արյունահոսության դեպքում մարդիկ դիմում են ատամնաբույժին միայն այն ժամանակ, երբ խնդիրը չափազանց խորացած է լինում, մինչդեռ մասնագետները նախազգուշացնում են, որ ժամանակին լնդերը չբուժելը կարող է դառնալ ատամների կորստի պատճառ, ուստի նման տհաճ խնդրի առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել։
Որպես կանոն լնդերն ամրապնդելու և արյունահոսությունից ու բորբոքումներից ազատվելու համար մասնագետները հատուկ դեղորայքային բուժում են նշանակում, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ ու շատ ավելի հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել բորբոքված լնդերն ու ազատվել արյունահոսությունից և միաժամանակ չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 փորձված ու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ բուժել բորբոքված լնդերն ու ազատվել արյունահոսությունից։
- 1 ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 30 րոպե թրմել, այնուհետև քամել ու ստացված թուրմն օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
- 2 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 5 րոպե եռացնել, այնուհետև թրմել 45 րոպե։ Ստացված թուրմը քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
- 1 ճաշի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 1 ժամ թրմել, այնուհետև քամել ու ստացված թուրմն օգտագործել առավոտյան ու երեկոյան բերանի խոռոչի ողողումներ անելու համար։
- 1։3 հարաբերակցությամբ խառնել մեղրն ու եռացրած գոլ ջուրը, խառնել մինչև մեղրը լուծվի և ստացված լուծույթն օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում լնդերի արյունահոսությունն ու բորբոքումները պայմանավորված են լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ նման միջոցներ կիրառելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru