ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս բուժել բորբոքված լնդերն ու ազատվել դրանց արյունահոսությունից․ 4 բնական միջոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լնդերի բորբոքումներն ու արյունահոսությունը բերանի խոռոչի ամենատարածված խնդիրներից են, սակայն մարդիկ հաճախ են անուշադրության մատնում նման անկարևոր թվացող խանգարումը։ Սովորաբար լնդերի բորբոքումների ու արյունահոսության դեպքում մարդիկ դիմում են ատամնաբույժին միայն այն ժամանակ, երբ խնդիրը չափազանց խորացած է լինում, մինչդեռ մասնագետները նախազգուշացնում են, որ ժամանակին լնդերը չբուժելը կարող է դառնալ ատամների կորստի պատճառ, ուստի նման տհաճ խնդրի առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել։ 

Որպես կանոն լնդերն ամրապնդելու և արյունահոսությունից ու բորբոքումներից ազատվելու համար մասնագետները հատուկ դեղորայքային բուժում են նշանակում, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ ու շատ ավելի հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել բորբոքված լնդերն ու ազատվել արյունահոսությունից և միաժամանակ չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 փորձված ու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ բուժել բորբոքված լնդերն ու ազատվել արյունահոսությունից։ 

  • 1 ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 30 րոպե թրմել, այնուհետև քամել ու ստացված թուրմն օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։ 
  • 2 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 5 րոպե եռացնել, այնուհետև թրմել 45 րոպե։ Ստացված թուրմը քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։ 
  • 1 ճաշի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 1 ժամ թրմել, այնուհետև քամել ու ստացված թուրմն օգտագործել առավոտյան ու երեկոյան բերանի խոռոչի ողողումներ անելու համար։ 
  • 1։3 հարաբերակցությամբ խառնել մեղրն ու եռացրած գոլ ջուրը, խառնել մինչև մեղրը լուծվի և ստացված լուծույթն օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում լնդերի արյունահոսությունն ու բորբոքումները պայմանավորված են լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ նման միջոցներ կիրառելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular