Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 17

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնին: Այն կհուշի՝ ինչպես գործել, հաճախ կօգնի ելք գտնել բարդ իրավիճակից: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Խոյեր առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել: Նման ծանոթությունները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն. երբեմն դրանցից արդյունավետ համագործակցություն կամ երկարատև ընկերություն կսկսվի:

Օրը դրական փոփոխություններ է խոստանում ֆինանսների ոլորտում ու հարմար է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կնքված գործարքները կարող են շատ հաջող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար: Ծրագրված հանդիպումները հաջող կանցնեն, նաև նրանք, որոնք լրիվ անսպասելի տեղի կունենան, ոչ մի բանով չեն զիջի ծրագրվածներին: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ անմոռանալի պահեր կպարգևեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են հեռվից լավ նորություններ. շատ Ցուլերի դրանք կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ և արդյունավետ կլինի: Հարմար օր է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ միավորվելու համար: Նրանց աջակցությամբ դուք արագ հաջողության կհասնեք: Շատ բան սպասվածից հեշտ կտրվի, քանի որ դուք ինտուիտիվ կերպով լավագույն լուծումները կընտրեք, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհները:

Օրվա երկրորդ կեսը բավական լարված կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն և ամեն անգամ հասկանալի չի լինի՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Բայց դուք անպայման ելք կգտնեք: Օրվա վերջին շատ Երկվորյակներ հրաշալի լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Հանգստությունն ու խելամտությունը կօգնեն ձեզ խուսափել սխալներից, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակներում: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսովոր հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար է հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար: Հիմա դուք կկարողանաք կյանքի կոչել վաղուց մտածածը:

Ժամանակ կմնա նաև հանգստանալու և ոչ այնքան օգտակար, բայց հաճելի մի բանով զբաղվելու համար: Ընկերները ինչ-որ անսովոր բան կառաջարկեն. մի հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, իսկ դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որի հետ վերջերս շատ էիք վիճում: Կպարզվի, որ շատ տարաձայնություններ հասարակ անհասկացողության արդյունք են եղել:

Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում սերտ շփվել եք, իսկ հետո կորցրել եք իրար տեսադաշտից: Հիմա հարաբերությունները վերականգնելը հեշտ կլինի, և շուտով դրանք անպայման նաև դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները, ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր առաջին անգամ են տեսնում ձեզ: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, և դա ձեր արժանիքը կլինի: Հնարավոր են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

Եթե օրվա առաջին կեսին կենտրոնանալը բարդ կլինի, ապա երկրորդը հրաշալի է կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած աշխատանքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Նախանձելի գործարար հատկանիշներ կդրսևորեն նույնիսկ այն Կշեռքները, որոնք նախկինում չէին էլ կռահում, որ նման որակներ ունեն: Բացի դրանից, օրը հարմար է ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար:

Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագիրը. բաց մի թողեք ձեր շանսը: Հազիվ թե շրջապատողները միանգամից ըստ արժանվույն գնահատեն ձեր մտահղացումները: Ամենայն հավանականությամբ, դուք առաջին քայլերն ինքնուրույն պիտի անեք: Բայց երբ պարզ դառնա, որ ճիշտ ճանապարհի վրա եք, օգնել ցանկացողների պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բավական անհանգիստ, բայց իր ձևով հաջող օր է: Գլխապտույտ հնարավորություններ կբացվեն. դուք խուճապի չեք մատնվի և կօգտվեք դրանցից: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ, որոշ Կարիճների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նշանի ներկայացուցիչները վաղուց էին երազում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի զբոսանքների և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի: Երբեմն դուք պատահաբար կհայտնվեք այն տեղերում, որոնց մասին նախկինում շատ եք լսել, կամ կհանդիպեք մարդկանց, որոնց կյանքի մասին ձեզ շատ բան է հայտնի: Դա կօգնի շատ սովորական դարձած բաների նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառ եղեք ու շատ բանի կկարողանաք հասնել: Ամեն անգամ չէ, որ գործերը հեշտությամբ կտրվեն, երբեմն մի քանի փորձ է պետք ձեռնարկել հաջողության հասնելու համար: Շատ Աղեղնավոների կօգնի այն, ինչ նրանք ավելի վաղ են հասցրել սովորել: Հին ծանոթների խորհուրդները նույնպես ավելորդ չեն լինի: Երբեմն կողքից նկատելի կլինեն մանրուքներ ու նյուանսներ, որոնց ուշադրություն չեք դարձրել:

Արժե ուշադիր լինել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելիս: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ ուշադիր ընթերցեք այն: Մի շտապեք վստահել այն մարդկանց, որոնք ոսկե սարեր են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չափազանց ինքնաբավ մի եղեք ու պատրանքներ մի կառուցեք: Իրատես լինելու, սեփական ուժերն ու հնարավորությունները սթափ գնահատելու կարողությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Օրվա սկզբին պատրաստ եղեք քննադատության: Այդ հատվածում շրջապատողներն ավելի հաճախ կնկատեն ձեր թերությունները, այլ ոչ թե ձեռքբերումները: Ինչքան հանգիստ ընդունեք տեղի ունեցողը, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Եթե ձեզ օրվա երկրորդ կեսին ճիշտ պահեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ անձի աջակցությունը: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կստացվի: Դուք կստանաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք գործերը, որոնք մյուսներին չափազանց բարդ են թվում: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք դրանց ու չեք զղջա դրա համար:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց սիրում եք: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, լուծում գտնել, որը բոլորի սրտով կլինի: Երեկոն հարմար է ռոմանտիկ հանդիպման, ինչպես նաև ապագայի մասին կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ օր է նոր բան ստանձնելու, համարձակ ու անսովոր գաղափարների իրագործմանն անցնելու համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր ծրագրերով. որոշ Ձկներ շատ ուժեղ համախոհներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար. դրանք վառ ու հիշարժան կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Չեն հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումները. բոլորի համար ուրախ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть Иран
Самое популярное