Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 17

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնին: Այն կհուշի՝ ինչպես գործել, հաճախ կօգնի ելք գտնել բարդ իրավիճակից: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Խոյեր առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել: Նման ծանոթությունները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն. երբեմն դրանցից արդյունավետ համագործակցություն կամ երկարատև ընկերություն կսկսվի:

Օրը դրական փոփոխություններ է խոստանում ֆինանսների ոլորտում ու հարմար է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կնքված գործարքները կարող են շատ հաջող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար: Ծրագրված հանդիպումները հաջող կանցնեն, նաև նրանք, որոնք լրիվ անսպասելի տեղի կունենան, ոչ մի բանով չեն զիջի ծրագրվածներին: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ անմոռանալի պահեր կպարգևեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են հեռվից լավ նորություններ. շատ Ցուլերի դրանք կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ և արդյունավետ կլինի: Հարմար օր է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ միավորվելու համար: Նրանց աջակցությամբ դուք արագ հաջողության կհասնեք: Շատ բան սպասվածից հեշտ կտրվի, քանի որ դուք ինտուիտիվ կերպով լավագույն լուծումները կընտրեք, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհները:

Օրվա երկրորդ կեսը բավական լարված կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն և ամեն անգամ հասկանալի չի լինի՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Բայց դուք անպայման ելք կգտնեք: Օրվա վերջին շատ Երկվորյակներ հրաշալի լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Հանգստությունն ու խելամտությունը կօգնեն ձեզ խուսափել սխալներից, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակներում: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսովոր հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար է հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար: Հիմա դուք կկարողանաք կյանքի կոչել վաղուց մտածածը:

Ժամանակ կմնա նաև հանգստանալու և ոչ այնքան օգտակար, բայց հաճելի մի բանով զբաղվելու համար: Ընկերները ինչ-որ անսովոր բան կառաջարկեն. մի հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, իսկ դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որի հետ վերջերս շատ էիք վիճում: Կպարզվի, որ շատ տարաձայնություններ հասարակ անհասկացողության արդյունք են եղել:

Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում սերտ շփվել եք, իսկ հետո կորցրել եք իրար տեսադաշտից: Հիմա հարաբերությունները վերականգնելը հեշտ կլինի, և շուտով դրանք անպայման նաև դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները, ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր առաջին անգամ են տեսնում ձեզ: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, և դա ձեր արժանիքը կլինի: Հնարավոր են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

Եթե օրվա առաջին կեսին կենտրոնանալը բարդ կլինի, ապա երկրորդը հրաշալի է կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած աշխատանքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Նախանձելի գործարար հատկանիշներ կդրսևորեն նույնիսկ այն Կշեռքները, որոնք նախկինում չէին էլ կռահում, որ նման որակներ ունեն: Բացի դրանից, օրը հարմար է ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար:

Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագիրը. բաց մի թողեք ձեր շանսը: Հազիվ թե շրջապատողները միանգամից ըստ արժանվույն գնահատեն ձեր մտահղացումները: Ամենայն հավանականությամբ, դուք առաջին քայլերն ինքնուրույն պիտի անեք: Բայց երբ պարզ դառնա, որ ճիշտ ճանապարհի վրա եք, օգնել ցանկացողների պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բավական անհանգիստ, բայց իր ձևով հաջող օր է: Գլխապտույտ հնարավորություններ կբացվեն. դուք խուճապի չեք մատնվի և կօգտվեք դրանցից: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ, որոշ Կարիճների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նշանի ներկայացուցիչները վաղուց էին երազում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի զբոսանքների և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի: Երբեմն դուք պատահաբար կհայտնվեք այն տեղերում, որոնց մասին նախկինում շատ եք լսել, կամ կհանդիպեք մարդկանց, որոնց կյանքի մասին ձեզ շատ բան է հայտնի: Դա կօգնի շատ սովորական դարձած բաների նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառ եղեք ու շատ բանի կկարողանաք հասնել: Ամեն անգամ չէ, որ գործերը հեշտությամբ կտրվեն, երբեմն մի քանի փորձ է պետք ձեռնարկել հաջողության հասնելու համար: Շատ Աղեղնավոների կօգնի այն, ինչ նրանք ավելի վաղ են հասցրել սովորել: Հին ծանոթների խորհուրդները նույնպես ավելորդ չեն լինի: Երբեմն կողքից նկատելի կլինեն մանրուքներ ու նյուանսներ, որոնց ուշադրություն չեք դարձրել:

Արժե ուշադիր լինել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելիս: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ ուշադիր ընթերցեք այն: Մի շտապեք վստահել այն մարդկանց, որոնք ոսկե սարեր են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չափազանց ինքնաբավ մի եղեք ու պատրանքներ մի կառուցեք: Իրատես լինելու, սեփական ուժերն ու հնարավորությունները սթափ գնահատելու կարողությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Օրվա սկզբին պատրաստ եղեք քննադատության: Այդ հատվածում շրջապատողներն ավելի հաճախ կնկատեն ձեր թերությունները, այլ ոչ թե ձեռքբերումները: Ինչքան հանգիստ ընդունեք տեղի ունեցողը, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Եթե ձեզ օրվա երկրորդ կեսին ճիշտ պահեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ անձի աջակցությունը: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կստացվի: Դուք կստանաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք գործերը, որոնք մյուսներին չափազանց բարդ են թվում: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք դրանց ու չեք զղջա դրա համար:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց սիրում եք: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, լուծում գտնել, որը բոլորի սրտով կլինի: Երեկոն հարմար է ռոմանտիկ հանդիպման, ինչպես նաև ապագայի մասին կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ օր է նոր բան ստանձնելու, համարձակ ու անսովոր գաղափարների իրագործմանն անցնելու համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր ծրագրերով. որոշ Ձկներ շատ ուժեղ համախոհներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար. դրանք վառ ու հիշարժան կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Չեն հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումները. բոլորի համար ուրախ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովԱռաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքումԹրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոԵրևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը Թուրքիայում ընդունվել է 15 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի օգտագործումն արգելող օրենք Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրախորհրդի նախկին ղեկավարի միջև հանրային բախում է սկսվել Թուրքիայի թեմայով Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը IRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը Qatar Airways-ը վերսկսում է ամենօրյա չվերթները դեպի ԱՄԷ և Սիրիա Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Ռուսաստանին հրավիրել են մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին Հրազդան գետից դուրս բերված մահացածի ինքնությունը պարզվել էԱտամնաբույժի սպանության կադրերը տեսել են հարազատները. նոր մանրամասներՀայաստանը Թեհրանի և Վաշինգտոնի միջև. Ինչու է «Թրամփի ճանապարհը» դարձել Իրանի համար կարմիր կտոր Փորձագետը Հայաստանում նախընտրական անորոշության մասին. «Խաղադրույքները չափազանց բարձր են»Վթար է․ ջրանջատումներ կլինենԱռավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ»Հենց որ Թրամփը ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում, ամերիկացիները «կկտրեն» Ղրիմը Տնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը «Ծուռ հայելիների թագավորություններ». Սանդուի և Փաշինյանի ռեժիմները ստեղծվում և գործում են որպես պատճեներ Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ»Ադրբեջանական կողմը փակել է Հակարիի կամուրջը․ պատմության այս օրը (23 ապրիլ) Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ»Հայհիդրոմետի տնօրենը գրում է Անկում տարադրամի շուկայում«Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հրազդան գետից դուրս է բերվել դի․ մանրամասներ«Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ»
Ամենադիտված