Су-30СМ կործանիչները կստանան հզոր նորացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆterrnews.com-ը գրում է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն, գերատեսչությունն արդեն որոշում է կայացրել Սու-30ՍՄ կործանիչի արագ արդիականացման մասին: Ամբողջ գործընթացը նախատեսվում է ավարտել մինչ 2027 թվականը: Միաժամանակ արդիականացվելու են ինչպես Ռուսաստանի օդատիեզերական ուժերի, այնպես էլ ծովային ավիացիայի կործանիչները: Սակայն, ըստ աղբյուրների, դեռ հայտնի չէ այն օդանավերի ճշգրիտ թիվը, որոնք կթարմացվեն: Մինչ օրս Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ստորագրել է շուրջ քսան Սու-30ՍՄ գնելու պայմանագիր: Այս մասին անցյալ տարի խոսել է Սերգեյ Շոյգուն: Պատվերի գումարը 100 միլիարդ ռուբլի է: Այդ ինքնաթիռները կստեղծվեն զրոյից: Նախատեսվում է, որ դրանք կհամալրեն երկու ռազմածովային ավիացիոն գնդեր և օդատիեզերական ուժերի մեկ էսկադրիլիա: Ներկայումս այդ տիպի կործանիչներն ամենաշատն են Ռուսաստանի բանակում: Նավատորմի և օդատիեզերական ուժերի ավիացիան ներառում է 130 ինքնաթիռ:
Ռուսաստանը Սու-30 ՍՄ է մատակարարել նաև ՀԱՊԿ անդամ երկրների բանակներին: «Սուշկաներ» գնել են Բելառուսը, Հայաստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը: Արդիականացման պլանին համապատասխան, նախագծողները որոշել են Սու-30ՍՄ2-ի վրա AL-41F-1S շարժիչ տեղադրել: Այդ շարժիչը տեղադրված է գերմանրևային Սու-35Ս կործանիչների վրա: Սու-30ՍՄ-ի ներկայիս շարժիչը համեմատած նոր «շարժիչ»-ի 16 տոկոսով ավելի թույլ է: Բացի դա օդանավի շարժիչի ծառայության ժամկետը կրկնակի ավելացվելու է հասնելով մինչև չորս հազար ժամ: Այդ շարժիչն ունի պլազմային բռնկման համակարգ, և այն ավելի տնտեսող է, քան ներկայիս շարժիչը, ուստի, նույն քանակությամբ վառելիքով, ինքնաթիռն ավելի երկար կմնա օդում:
Բացի այդ, կործանիչը հագեցվելու է առաջատար էլեկտրոնիկայով, օպտիկական տեղակայման կայանքով ու ռադարով: Միարժամանակ ընթանում են «Adaptation-Su» անվանմամբ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքները: Այդ աշխատանքների շրջանակներում մշակվում են նորարաություններ Սու-30ՍՄ2 և Սու-30ՍՄ-ների համար, որոնց շնորհիվ նրանք կկարողանան օգտագործել «օդ-երկիր» և «օդ-օդ» նոր հրթիռներ, ներառյալ գերձայնային:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը