ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Су-30СМ կործանիչները կստանան հզոր նորացում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

terrnews.com-ը գրում է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն, գերատեսչությունն արդեն որոշում է կայացրել Սու-30ՍՄ կործանիչի արագ արդիականացման մասին: Ամբողջ գործընթացը նախատեսվում է ավարտել մինչ 2027 թվականը: Միաժամանակ արդիականացվելու են ինչպես Ռուսաստանի օդատիեզերական ուժերի, այնպես էլ ծովային ավիացիայի կործանիչները: Սակայն, ըստ աղբյուրների, դեռ հայտնի չէ այն օդանավերի ճշգրիտ թիվը, որոնք կթարմացվեն: Մինչ օրս Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ստորագրել է շուրջ քսան Սու-30ՍՄ գնելու պայմանագիր: Այս մասին անցյալ տարի խոսել է Սերգեյ Շոյգուն: Պատվերի գումարը 100 միլիարդ ռուբլի է: Այդ ինքնաթիռները կստեղծվեն զրոյից: Նախատեսվում է, որ դրանք կհամալրեն երկու ռազմածովային ավիացիոն գնդեր և օդատիեզերական ուժերի մեկ էսկադրիլիա: Ներկայումս այդ տիպի կործանիչներն ամենաշատն են Ռուսաստանի բանակում: Նավատորմի և օդատիեզերական ուժերի ավիացիան ներառում է 130 ինքնաթիռ:

Ռուսաստանը Սու-30 ՍՄ է մատակարարել նաև ՀԱՊԿ անդամ երկրների բանակներին: «Սուշկաներ» գնել են Բելառուսը, Հայաստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը: Արդիականացման պլանին համապատասխան, նախագծողները որոշել են Սու-30ՍՄ2-ի վրա AL-41F-1S շարժիչ տեղադրել: Այդ շարժիչը տեղադրված է գերմանրևային Սու-35Ս կործանիչների վրա: Սու-30ՍՄ-ի ներկայիս  շարժիչը համեմատած նոր «շարժիչ»-ի 16 տոկոսով ավելի թույլ է: Բացի դա օդանավի շարժիչի ծառայության ժամկետը կրկնակի ավելացվելու է հասնելով մինչև չորս հազար ժամ: Այդ շարժիչն ունի պլազմային բռնկման համակարգ, և այն ավելի տնտեսող է, քան ներկայիս շարժիչը, ուստի, նույն քանակությամբ վառելիքով, ինքնաթիռն ավելի երկար կմնա օդում:

Բացի այդ, կործանիչը հագեցվելու է առաջատար էլեկտրոնիկայով, օպտիկական տեղակայման կայանքով ու ռադարով: Միարժամանակ ընթանում են «Adaptation-Su» անվանմամբ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքները: Այդ աշխատանքների շրջանակներում մշակվում են նորարաություններ Սու-30ՍՄ2 և Սու-30ՍՄ-ների համար, որոնց շնորհիվ նրանք կկարողանան օգտագործել «օդ-երկիր» և «օդ-օդ» նոր հրթիռներ, ներառյալ գերձայնային:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular