Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է դառնա ինքլյուզիվ երկիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ ըստ «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի՝ Հայաստանը, որը իր ֆեոդալ-օլիգարխիկ Սահմանադրությամբ ինքնամեկուսացել է Արցախից և սփյուռքից, երբեք չի կարող դառնալ հաջողակ պետություն:  

Հայաստանը պետք է դառնա ինքլյուզիվ («ներառող»), դառնա պետություն համայն հայության համար: Մինչ այժմ այն եղել և մնում է էքսկլյուզիվ («բացառիկ»),  պատկանել  և պատկանում է մի նեղ խմբի, ովքեր ուզուրպացրել են իշխանությունը Հայաստանի քաղաքացիներից վրա, իսկ մնացած 8 միլիոն սփյուռքահայերը զրկվել են իրենց պատմական հայրենիքում իրենց քաղաքացիական իրավունքներից և, փաստացի, վեր են ածվել ստրուկների: Ինչո՞ւ ստրուկների:

Այն պատճառով, որ ստրուկը չունի քաղաքացիական իրավունքներ, չի կարող ընտրել և ընտրվել, նա միայն մեկ իրավունք ունի՝ գումար վճարել և բերանը փակ պահել: Արդյունքը չի ուշացել. Հայաստանի իշխող դասը չեղարկել է պետությունն այն աստիճանի, որ Բաքվի խմբավորումները հայ զինծառայողներին են գերեվարում Հայաստանի տարածքում: Հասել ենք այն աստիճանի, որ մինիսուլթանը, որի պետականությունը ծագել է հարյուր տարի առաջ թուրքական (կովկասյան) բանակի հրամանատար Նուրի փաշայի սվինների վրա, այսինքն դրսից ներբերված է, իրեն թույլ է տալիս վիրավորական հայտարարություններ անել մեր ժողովուրդի հասցեին, այն ժողովրդի հասցեին, որի պետականությունը գոյատևել է նույնիսկ հպարտ Հռոմեական կայսրության ժամանակ...

Բայց դա էլ բավարար չէ Հայաստանի իշխող դասի համար. նույնիսկ հիմա, երբ ազգը հասցվում է աղետի, նա հոգ է տանում միայն իշխանության, անձնական բարեկեցության և փողի մասին: Կարծում եք ես չափազանցացնու՞մ եմ: Եթե այդպես է հրաժարվեք այդ անիծյալ Սահմանադրությունից, որը օլիգարխների կողմից գրվել է ի շահ օլիգարխների: Հայաստանում չկա միջին խավ (այն լուծարվել է օլիգարխիայի կողմից), ինչը նշանակում է, որ չի կարող լինել խորհրդարանական ժողովրդավարություն, բայց Սփյուռքում կա հայկական միջին խավ: Եվ իշխող դասը ամեն ինչ անում է, որպեսզի այն դուրս գա հայկական ազգային պետական քաղաքականությունից: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք անընդհատ կկորցնենք մեր տարածքները և մեր ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ չենք սկսել իսկապես հարգել միմյանց: 

Սա էթիկական մեծ խնդիր է: Առանց այն լուծելու, մենք վերածննդի հնարավորություն չունենք: Հայ ժողովուրդը թանկ է վճարել այն բանի համար, որ քաղաքական գործիչները թույլ են տվել բաժանել միմյանց: Ավելին, Սփյուռքը Հայաստանում իրավունքներ չունի և գտնվում է ստրկատիրական վիճակում: Արցախում մշտապես բնակվող հայերը չեն կարող, օրինակ, (գործող Սահմանադրության համաձայն) ընտրվել Հայաստանի խորհրդարանում, դառնալ նախագահներ կամ վարչապետներ: Չնայած նրանք Հայաստանի քաղաքացիներ են: Սա իսկական դավաճանություն է, որը սկսվել է մեկ այլ դավաճանությունից շատ առաջ, երբ Փաշինյանը Պուտինի և Ալիևի հետ նոյեմբերի 9-ին ստորագրեց  համատեղ հայտարարությունը (1938 թվականի Մյունխենի համաձայնագրի նման, համաձայնագիր, որով Չեխոսլովակիան անցավ Հիտլերի իշխանության տակ):

Ի՞նչ բարոյական և իրավական իրավունք ուներ նա հանձնել արցախյան հողերը, եթե արցախցիներն իրենք իրավունք չունեն անգամ պատգամավոր դառնալ Հայաստանում: Մտավախությու՞ն կար, որ Բաքվի կլեպտոկրատները ձեզ մատով կսպառնան միջազգային համաժողովներում: Եկել է ժամանակը արմատապես փոխելու միմյանց նկատմամբ վերաբերմունքը, սովորելու հարգել միմյանց. Հայաստանը, որն իր ֆեոդալ-օլիգարխիկ Սահմանադրությամբ մեկուսացել է Արցախից և Սփյուռքից, երբեք հաջողակ պետություն չի լինի: Նման Հայաստանը կկորցնի ամեն ինչ, քանի որ դա հակասում է իր իսկ նախնական ծրագրին՝ միավորել առաջադեմ գաղափարներ ունեցող մարդկանց: Հենց այնպես չէ, որ հայերին էր վիճակված առաջինը հայտարարել քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Այնուամենայնիվ, մեզանից շատերը մինչ օրս իսկական քրիստոնյա չեն դարձել: Քրիստոնեությունը պիտակ կամ թանկարժեք արտոնություն չէ, դա աշխատանք է, մշտական ​​պայքար սեփական արատների դեմ: Երբ իշխող դասը մոռանում է ժողովրդի ճակատագրի մասին և մանրում այն ոսկե զուգարանակոնքերի հետ, դա ապականում է և՛ իրեն, և՛ այն մարդկանց, որի մի մասն էլ իրավամբ ինքն է հանդիսանում...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Самвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США
Самое популярное