Հայաստանը պետք է դառնա ինքլյուզիվ երկիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrealtribune.ru-ն գրում է, որ ըստ «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի՝ Հայաստանը, որը իր ֆեոդալ-օլիգարխիկ Սահմանադրությամբ ինքնամեկուսացել է Արցախից և սփյուռքից, երբեք չի կարող դառնալ հաջողակ պետություն:
Հայաստանը պետք է դառնա ինքլյուզիվ («ներառող»), դառնա պետություն համայն հայության համար: Մինչ այժմ այն եղել և մնում է էքսկլյուզիվ («բացառիկ»), պատկանել և պատկանում է մի նեղ խմբի, ովքեր ուզուրպացրել են իշխանությունը Հայաստանի քաղաքացիներից վրա, իսկ մնացած 8 միլիոն սփյուռքահայերը զրկվել են իրենց պատմական հայրենիքում իրենց քաղաքացիական իրավունքներից և, փաստացի, վեր են ածվել ստրուկների: Ինչո՞ւ ստրուկների:
Այն պատճառով, որ ստրուկը չունի քաղաքացիական իրավունքներ, չի կարող ընտրել և ընտրվել, նա միայն մեկ իրավունք ունի՝ գումար վճարել և բերանը փակ պահել: Արդյունքը չի ուշացել. Հայաստանի իշխող դասը չեղարկել է պետությունն այն աստիճանի, որ Բաքվի խմբավորումները հայ զինծառայողներին են գերեվարում Հայաստանի տարածքում: Հասել ենք այն աստիճանի, որ մինիսուլթանը, որի պետականությունը ծագել է հարյուր տարի առաջ թուրքական (կովկասյան) բանակի հրամանատար Նուրի փաշայի սվինների վրա, այսինքն դրսից ներբերված է, իրեն թույլ է տալիս վիրավորական հայտարարություններ անել մեր ժողովուրդի հասցեին, այն ժողովրդի հասցեին, որի պետականությունը գոյատևել է նույնիսկ հպարտ Հռոմեական կայսրության ժամանակ...
Բայց դա էլ բավարար չէ Հայաստանի իշխող դասի համար. նույնիսկ հիմա, երբ ազգը հասցվում է աղետի, նա հոգ է տանում միայն իշխանության, անձնական բարեկեցության և փողի մասին: Կարծում եք ես չափազանցացնու՞մ եմ: Եթե այդպես է հրաժարվեք այդ անիծյալ Սահմանադրությունից, որը օլիգարխների կողմից գրվել է ի շահ օլիգարխների: Հայաստանում չկա միջին խավ (այն լուծարվել է օլիգարխիայի կողմից), ինչը նշանակում է, որ չի կարող լինել խորհրդարանական ժողովրդավարություն, բայց Սփյուռքում կա հայկական միջին խավ: Եվ իշխող դասը ամեն ինչ անում է, որպեսզի այն դուրս գա հայկական ազգային պետական քաղաքականությունից: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք անընդհատ կկորցնենք մեր տարածքները և մեր ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ չենք սկսել իսկապես հարգել միմյանց:
Սա էթիկական մեծ խնդիր է: Առանց այն լուծելու, մենք վերածննդի հնարավորություն չունենք: Հայ ժողովուրդը թանկ է վճարել այն բանի համար, որ քաղաքական գործիչները թույլ են տվել բաժանել միմյանց: Ավելին, Սփյուռքը Հայաստանում իրավունքներ չունի և գտնվում է ստրկատիրական վիճակում: Արցախում մշտապես բնակվող հայերը չեն կարող, օրինակ, (գործող Սահմանադրության համաձայն) ընտրվել Հայաստանի խորհրդարանում, դառնալ նախագահներ կամ վարչապետներ: Չնայած նրանք Հայաստանի քաղաքացիներ են: Սա իսկական դավաճանություն է, որը սկսվել է մեկ այլ դավաճանությունից շատ առաջ, երբ Փաշինյանը Պուտինի և Ալիևի հետ նոյեմբերի 9-ին ստորագրեց համատեղ հայտարարությունը (1938 թվականի Մյունխենի համաձայնագրի նման, համաձայնագիր, որով Չեխոսլովակիան անցավ Հիտլերի իշխանության տակ):
Ի՞նչ բարոյական և իրավական իրավունք ուներ նա հանձնել արցախյան հողերը, եթե արցախցիներն իրենք իրավունք չունեն անգամ պատգամավոր դառնալ Հայաստանում: Մտավախությու՞ն կար, որ Բաքվի կլեպտոկրատները ձեզ մատով կսպառնան միջազգային համաժողովներում: Եկել է ժամանակը արմատապես փոխելու միմյանց նկատմամբ վերաբերմունքը, սովորելու հարգել միմյանց. Հայաստանը, որն իր ֆեոդալ-օլիգարխիկ Սահմանադրությամբ մեկուսացել է Արցախից և Սփյուռքից, երբեք հաջողակ պետություն չի լինի: Նման Հայաստանը կկորցնի ամեն ինչ, քանի որ դա հակասում է իր իսկ նախնական ծրագրին՝ միավորել առաջադեմ գաղափարներ ունեցող մարդկանց: Հենց այնպես չէ, որ հայերին էր վիճակված առաջինը հայտարարել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այնուամենայնիվ, մեզանից շատերը մինչ օրս իսկական քրիստոնյա չեն դարձել: Քրիստոնեությունը պիտակ կամ թանկարժեք արտոնություն չէ, դա աշխատանք է, մշտական պայքար սեփական արատների դեմ: Երբ իշխող դասը մոռանում է ժողովրդի ճակատագրի մասին և մանրում այն ոսկե զուգարանակոնքերի հետ, դա ապականում է և՛ իրեն, և՛ այն մարդկանց, որի մի մասն էլ իրավամբ ինքն է հանդիսանում...
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը