Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ավազի ժամացույց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդիկ սկսել են չափել ժամանակը շատ վաղուց: Դրա համար օգտագործվել են ջուրը և արևի լույսը, հետագայում` ավազի հատիկները, ապա զսպանակների մեխանիկական ուժը, իսկ ներկայումս պիեզոբյուրեղների տատանումները: Ինչ որ ժամանակ ժամանակի չափման հիմնական գործիքը եղել է ավազի ժամացույցը: Ճշգրիտ հայտնի է, որ ավազի ժամացույցի գործողության սկզբունքը հայտնի է եղել Ասիայում դեռ մեր թվարկությունից առաջ: Սակայն հին աշխարհում, չնայած ապակե շշեր արդեն իսկ ստեղծել էին, բայց զանգվածային կերպով ավազի ժամացույցներ չեն ստեղծվել, չնայած կան որոշակի հիշատակություններ դրանց մասին: Եվրոպայում ավազի ժամացույցները հայտնվել են միջնադարում: Փաստաթղթային նաև հաստատված է այն փաստը, որ 14-րդ դարում ավազի ժամացույցներ ստեղծելու համար օգտագործել են մարմարի, կապարի կամ ցինկի փոշին, կվարցային ավազը, ինչպես նաև մանրաեցված ձվի կճեպը: Որքան ավելի հարթ է եղել ապակին, այնքան բարձր է եղել ժամացույցի ճշգրտությունը: Դա կախված է եղել նաև ավազից ինչպես նաև ժամացույցի ապակե անոթի ձևից: Ապակե անոթի մեջ տեղադրված դիաֆրագման հնարավորություն է տվել վերահսկել ավազի հատիկների քանակը և համապատասխանաբար, թափման արագությունը: Ճիշտն ասած այդ տարիներին արհեստավորները չեն կարողացել հասնել ժամացույցի ճշտություն բարձր աստիճանի և դրա երկարակեցության, քանի որ ժամանակի ընթացքում ավազահատիկները մանրանալիս են եղել, իսկ թափման անցքը մաշվելով մեծանալիս: Ավազի ժամացույցի չափման ժամային միջակայքը եղել է տարբեր, սովորաբար այն տատանվել է մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամ միջակայքում, ավելի պատահական դեպքերում մի քանի ժամ: Այնուամենայնիվ, եղել են նաև բացառություններ, որոնք առկա են Բուդապեշտում (Հունգարիա) և Նիմում (Ճապոնիա): Այդ ժամացույցների բարձրությունները հասնում են մի քանի մետրի, իսկ դրանց չափման ցիկլը մեկ տարի է:
Երկար տարիներ նավերի վրա օգտագործվել են 30 վայրկյան ցիկլով ավազի ժամացույցներ, որոնք օգտագործվել են նավի արագությունը չափելու համար, եղել են նաև 30 րոպե ցիկլով աշխատող ժամացույցներ՝ նավավարների հերթափոխների համար: Դատական լսումների ընթացքում ևս օգտագործվել են 30 րոպե ցիկլային ավազի ժամացույցներ, իսկ բժշկության մեջ ընդունված է եղել 30 վայրկյանանոցը: Ավազի ժամացույցի պատմության մեջ դրանք բարելավելու բազմաթիվ փորձեր են եղել: Օրինակ ստեղծվել են զսպանակային մեխանիզմներով դրանց շրջելու հարմարանքներ, կամ ավազի հատիկները սնդիկով փոխարինելու փորձեր: Բայց այդ բոլոր նորամուծությունները չեն արմատավորվել, և ներկայիս ժամանակակից ավազի ժամացույցները նույնն են, ինչ եղել են դարեր առաջ: Ներկայումս քչերն են ավազի ժամացույց օգտագործում ժամանակը չափելու համար, բայց որպես խորհրդանիշ շատերն են առնչվում դրան: Օրինակ Microsoft Windows օպերացիոն համակարգի օգտագործողների հետ դա տեղի է ունենում յուրաքանչյուր բեռնման ժամանակ, երբ մկնիկի ցուցիչը պարզապես վեր է ածվում պտտվող ավազի ժամացույցի ցույց տալով համակարգի զբաղվածությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը