ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ավազի ժամացույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ սկսել են չափել ժամանակը շատ վաղուց: Դրա համար օգտագործվել են ջուրը և արևի լույսը, հետագայում` ավազի հատիկները, ապա զսպանակների մեխանիկական ուժը, իսկ ներկայումս պիեզոբյուրեղների տատանումները: Ինչ որ ժամանակ ժամանակի չափման  հիմնական գործիքը եղել է ավազի ժամացույցը: Ճշգրիտ հայտնի է, որ ավազի ժամացույցի  գործողության սկզբունքը հայտնի է եղել Ասիայում դեռ մեր թվարկությունից առաջ: Սակայն հին աշխարհում, չնայած ապակե շշեր արդեն իսկ ստեղծել էին, բայց զանգվածային կերպով ավազի ժամացույցներ չեն ստեղծվել, չնայած կան որոշակի հիշատակություններ դրանց մասին: Եվրոպայում ավազի ժամացույցները հայտնվել են միջնադարում: Փաստաթղթային նաև հաստատված է այն փաստը, որ 14-րդ դարում ավազի ժամացույցներ ստեղծելու համար օգտագործել են  մարմարի, կապարի կամ ցինկի փոշին, կվարցային ավազը, ինչպես նաև մանրաեցված ձվի կճեպը: Որքան ավելի հարթ է եղել ապակին, այնքան բարձր է եղել ժամացույցի ճշգրտությունը: Դա կախված է եղել նաև ավազից ինչպես նաև ժամացույցի ապակե անոթի ձևից: Ապակե անոթի մեջ տեղադրված դիաֆրագման   հնարավորություն է տվել վերահսկել ավազի հատիկների քանակը և համապատասխանաբար,  թափման արագությունը: Ճիշտն ասած  այդ տարիներին արհեստավորները չեն կարողացել հասնել  ժամացույցի ճշտություն բարձր աստիճանի և դրա երկարակեցության, քանի որ ժամանակի ընթացքում ավազահատիկները մանրանալիս են եղել, իսկ թափման անցքը մաշվելով մեծանալիս: Ավազի ժամացույցի չափման ժամային միջակայքը եղել է տարբեր, սովորաբար այն տատանվել է մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամ միջակայքում, ավելի պատահական դեպքերում մի քանի ժամ: Այնուամենայնիվ, եղել են նաև բացառություններ, որոնք առկա են Բուդապեշտում (Հունգարիա) և Նիմում (Ճապոնիա): Այդ ժամացույցների բարձրությունները հասնում են մի քանի մետրի, իսկ դրանց չափման ցիկլը  մեկ տարի է:

Երկար տարիներ նավերի վրա օգտագործվել են 30 վայրկյան ցիկլով ավազի ժամացույցներ, որոնք օգտագործվել են նավի  արագությունը չափելու համար, եղել են նաև 30 րոպե ցիկլով աշխատող ժամացույցներ՝ նավավարների հերթափոխների համար: Դատական լսումների ընթացքում ևս օգտագործվել են 30 րոպե ցիկլային ավազի ժամացույցներ, իսկ բժշկության մեջ ընդունված է եղել 30 վայրկյանանոցը: Ավազի ժամացույցի պատմության մեջ դրանք բարելավելու բազմաթիվ փորձեր են եղել: Օրինակ ստեղծվել են զսպանակային մեխանիզմներով դրանց շրջելու հարմարանքներ, կամ ավազի հատիկները սնդիկով փոխարինելու փորձեր: Բայց այդ բոլոր նորամուծությունները  չեն արմատավորվել, և ներկայիս ժամանակակից ավազի ժամացույցները նույնն են, ինչ եղել են դարեր առաջ: Ներկայումս քչերն են ավազի ժամացույց օգտագործում   ժամանակը չափելու համար, բայց որպես խորհրդանիշ  շատերն են առնչվում դրան: Օրինակ Microsoft Windows օպերացիոն համակարգի օգտագործողների հետ դա տեղի է ունենում յուրաքանչյուր բեռնման ժամանակ, երբ մկնիկի ցուցիչը պարզապես վեր է ածվում պտտվող ավազի ժամացույցի ցույց տալով համակարգի զբաղվածությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular