Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ կոկտեյլ «Արյունոտ Մերի»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմենահայտնի ալկոհոլային կոկտեյլներից մեկը, որի բաղադրատոմսը այնքան պարզ է, որ յուրաքանչյուր ոք կարող է այն պատրաստել, հայտնի կոկտեյլն է, որը կոչվում է «Արյունոտ Մերի»: Դրա հիմնական բաղադրիչներն են օղին, և, իհարկե, արյունոտ անունը արդարացնող հիմնական բաղադրիչը՝ տոմատի հյութը:
Արյունոտ Մերի կոկտեյլի բաղադրատոմսի շատ տարատեսակներ կան, սակայն դասականն այն բաղադրությունն է, որը ներառում է 2/3 մաս տոմատի հյութ, 1/3 մաս օղի, կիտրոնի հյութ, աղ, տաբասկո սոուս և պղպեղ: Իհարկե, այս կոկտեյլի սիրահարներն ու գիտակները հավատում են, որ այլ բաղադրիչներ ևս կարող են լրացուցիչ ավելացվել, բայց դա ըստ նախասիրությունների է: Խմիչքն ինքնին դրանից միայն ավելի յուրահատուկ է դառնում, չնայած իմաստ չունի նրա համը չափազանց ծանրաբեռնել այլ բաղադրիչներով:
«Արյունոտ Մերի» կոկտեյլի ստեղծման պատմությունը սկսվել է 20-րդ դարի 20-ականներից: Հենց այդ ժամանակ էր ֆրանսիացի բարմեն Ֆերնան Պետիոն առաջին անգամ բարի այցելուների համար նման անսովոր խմիչք մատուցում: Դա տեղի է ունեցել դեռ 1921 թվականին, բայց կոկտեյլը չի գնահատվել: Եվ միայն 1934 թվականին է ըմպելիքը դարձել շատ սիրված շնորհիվ Ֆերնան Պետիոնի Նյու Յորք տեղափոխվելու հետ: Այն ժամանակ՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, «Արյունոտ Մերին» ամենից հաճախ պատվիրվող կոկտեյլներից մեկն էր իր անսովոր համի և էժան գնի պատճառով, և շատ տարածված էր Նյու Յորքի բարերի այցելուների շրջանում: Հետո ժամանակի ընթացքում կոկտեյլը տարածվել է ամբողջ աշխարհում:
«Արյունոտ Մերի» անվանման պատմության մի քանի վարկածներ կան, բայց դրանց հավաստիության հաստատում չկա: Նրանցից մեկն ասում է, որ այն կրել է անգլիական թագուհի Մերի Թյուդորի անունը, ըստ մյուսի դա մի սովորական աղջիկ Մերիի անունից է, որը հաճախ էր այցելում բարեր: Քանի որ ոմանք չեն ցանկանում ընդունել, որ հենց ֆրանսիացիներն են հորինել Արյունոտ Մերին, և քանի որ օղին համարվում է ավանդական ռուսական ալկոհոլային ըմպելիք, հանրահայտ է նաև ռուս գեներալ Բարոլովսկու պատմությունը, որը փորձել է լոլիկից գինի պատրաստել և պատահաբար օղու շիշն է գցել լոլիկի հյութի մեջ: Որոշելով փորձել ստացված ըմպելիքը՝ գեներալը չի զղջացել դրա համար: Եվ ըստ ռուսական վարկածի՝ հենց այդպես էլ հայտնվել է Արյունոտ Մերի կոկտեյլը, որը իր անունը ստացել է օգտագործված լոլիկի տեսակի անունից: Այնուամենայնիվ կրկնենք, որ «Արյունոտ Մերի» անվանման այս կամ այն պատմությունը հաստատող փաստեր չկան: Չնայած դրան ներկայումս աշխարհի ցանկացած բարում և սրճարանում բոլորը կարող են վայելել այդ կոկտեյլի համը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը