ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ կոկտեյլ «Արյունոտ Մերի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենահայտնի ալկոհոլային կոկտեյլներից մեկը, որի բաղադրատոմսը այնքան պարզ է, որ յուրաքանչյուր ոք կարող է այն պատրաստել, հայտնի կոկտեյլն է, որը  կոչվում է «Արյունոտ Մերի»: Դրա հիմնական բաղադրիչներն են օղին, և, իհարկե, արյունոտ անունը արդարացնող հիմնական բաղադրիչը՝ տոմատի հյութը:

Արյունոտ Մերի կոկտեյլի բաղադրատոմսի շատ տարատեսակներ կան, սակայն դասականն այն բաղադրությունն է, որը ներառում է 2/3 մաս տոմատի հյութ, 1/3 մաս օղի, կիտրոնի հյութ, աղ, տաբասկո սոուս և պղպեղ: Իհարկե, այս կոկտեյլի սիրահարներն ու գիտակները հավատում են, որ այլ բաղադրիչներ ևս կարող են լրացուցիչ ավելացվել, բայց դա ըստ նախասիրությունների է: Խմիչքն ինքնին դրանից միայն ավելի յուրահատուկ է դառնում, չնայած իմաստ չունի նրա համը չափազանց  ծանրաբեռնել այլ բաղադրիչներով:

«Արյունոտ Մերի» կոկտեյլի ստեղծման պատմությունը սկսվել է 20-րդ դարի 20-ականներից: Հենց այդ ժամանակ էր ֆրանսիացի բարմեն Ֆերնան Պետիոն առաջին անգամ բարի այցելուների համար նման անսովոր խմիչք մատուցում: Դա տեղի է ունեցել դեռ 1921 թվականին, բայց կոկտեյլը չի գնահատվել: Եվ միայն 1934 թվականին է ըմպելիքը դարձել շատ սիրված շնորհիվ Ֆերնան Պետիոնի Նյու Յորք տեղափոխվելու հետ: Այն ժամանակ՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, «Արյունոտ Մերին» ամենից հաճախ պատվիրվող կոկտեյլներից մեկն էր իր անսովոր համի և էժան գնի պատճառով, և շատ տարածված էր Նյու Յորքի բարերի այցելուների շրջանում: Հետո ժամանակի ընթացքում կոկտեյլը տարածվել է ամբողջ աշխարհում:

«Արյունոտ Մերի» անվանման պատմության մի քանի վարկածներ կան, բայց դրանց հավաստիության հաստատում չկա: Նրանցից մեկն ասում է, որ այն կրել է անգլիական թագուհի Մերի Թյուդորի անունը, ըստ մյուսի դա մի սովորական աղջիկ Մերիի անունից է, որը հաճախ էր այցելում բարեր: Քանի որ ոմանք չեն ցանկանում ընդունել, որ հենց ֆրանսիացիներն են հորինել Արյունոտ Մերին, և քանի որ օղին համարվում է ավանդական ռուսական ալկոհոլային ըմպելիք, հանրահայտ է նաև ռուս գեներալ Բարոլովսկու պատմությունը, որը փորձել է լոլիկից գինի պատրաստել և պատահաբար օղու շիշն է գցել լոլիկի հյութի մեջ: Որոշելով փորձել ստացված ըմպելիքը՝ գեներալը չի ​​զղջացել դրա համար: Եվ ըստ ռուսական վարկածի՝ հենց այդպես էլ հայտնվել է Արյունոտ Մերի կոկտեյլը, որը իր անունը ստացել է օգտագործված լոլիկի տեսակի անունից: Այնուամենայնիվ կրկնենք, որ «Արյունոտ Մերի» անվանման այս կամ այն ​​պատմությունը հաստատող փաստեր չկան: Չնայած դրան ներկայումս աշխարհի ցանկացած բարում և սրճարանում բոլորը կարող են վայելել այդ կոկտեյլի համը:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular