Անցյալի գաղտնիքները. Հայաստանում վերսկսվել են հնագույն դամբարանատեղի պեղումները
ՄՇԱԿՈՒՅԹmir24.tv-ն գրում է, որ Հայաստանում վերսկսվել են հնագույն դամբարանատեղի պեղումները, որոնք թվագրվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակով: Այնտեղ հայտնաբերվել են մասունքներ, զենքեր, զարդեր և ուտեստներ:
Պեղումների ժամանակ հնէաբանները դանդաղ ու շատ զգույշ են աշխատում մալաներով և վրձիններով: Ցանկացած սխալ շարժում կարող է վնասել գտածոն: Քանդում են շերտ առ շերտ, յուրաքանչյուրը 3-ից 5 սանտիմետր: Դամբարանների պեղումներից հետո հանված հողը ուղարկվում է մաղելու: Այդ գործընթացը նույնպես մանրակրկիտ է:
«Մենք օրական 20-30 դույլ հող ենք մաղում: Աշխատում ենք փոքր մանրացանց մաղերով, որպեսզի ոչինչ չկորցնենք: Հիմնականում գտնում ենք մանր ուլունքներ կամ իրերի որոշ մասեր», - պատմել է հնագիտական խմբի ղեկավար Մամիկոն Պետրոսյանը:
Այս դամբարանատեղը ամենամեծերից մեկն է Մերձավոր Արևելքում, այն ունի գրեթե 150 հա տարածք: Հնէաբանները կարծում են, որ այստեղ թաղված է շուրջ 5 հազար մարդ: «Վերին Նավեր» է դամբարանատեղի անվանումը, քանի որ հնում մարդիկ դամբարանը համարել են նավ, որի վրա մահացածների հոգիները տեղափոխվում են այլ աշխարհ:
«Դամբարանատեղը ստեղծվել է երրորդ հազարամյակի կեսերին և գործող է եղել ավելի քան 1200 տարի: Ըստ հուղարկավորության ծիսակարգի՝ մահացածի ունեցվածքը նրա հետ դրվել է գերեզմանի մեջ: Պեղումները ցույց են տալիս, որ այդտեղ ապրել են հարուստ մարդիկ, համայնքը սերտ առևտրային, տնտեսական և մշակութային կապեր է ունցել Միջագետքի, Բաբելոնի, Հնդկաստանի, Կենտրոնական Ասիայի, Իրանի հետ», - ասել է պատմաբանամշակութային գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ Հակոբ Սիմոնյանը:
Կվարցե ավազի ուլունքներ, թանկարժեք քարեր, բրոնզե իրեր, ոսկեզօծ մեդալիոններ, զենքեր: Դա ճակատամարտում զոհված հայտնի մարտիկի շիրիմն է: Նրա ամենամոտ հարազատները թաղված են մոտակայքում: Մոտակայքում է գտնվում թագավորական գերեզմանը, որտեղ հայտնաբերվել են թագի բեկորներ, իսկ ազնվականության գերեզմանները սալապատված են քրոմլեխով: Ենթադրվում էր, որ շարված քարերը պաշտպանել են մահացածին չար ոգիներից:
«Հնարավոր է, որ այս քարերով շարվածքը այդպես էլ կոչված լինի «ճանապարհ այն աշխարհ»: Դա կարող է լինել նաև ծիսական զոհաբերության վայր. այստեղ մենք գտել ենք օբսիդիանից պատրաստված նիզակի ծայրապանակ», - ասել է պատմական և մշակութային ժառանգության հետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Պեղումների ավարտից հետո գիտնականներն առաջարկում են այստեղ բացել թանգարան-արգելոց: Ծրագրի համար գումարը կհատկացվի պետության և գործարարների կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը