ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցյալի գաղտնիքները. Հայաստանում վերսկսվել են հնագույն դամբարանատեղի պեղումները

ՄՇԱԿՈՒՅԹ

mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում վերսկսվել են հնագույն դամբարանատեղի պեղումները, որոնք թվագրվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակով: Այնտեղ հայտնաբերվել են մասունքներ, զենքեր, զարդեր և ուտեստներ:

Պեղումների ժամանակ հնէաբանները դանդաղ ու շատ զգույշ են աշխատում մալաներով և վրձիններով: Ցանկացած սխալ շարժում կարող է վնասել գտածոն: Քանդում են շերտ առ շերտ, յուրաքանչյուրը 3-ից 5 սանտիմետր: Դամբարանների պեղումներից հետո հանված հողը ուղարկվում է մաղելու: Այդ գործընթացը նույնպես մանրակրկիտ է:

«Մենք օրական 20-30 դույլ հող ենք մաղում: Աշխատում ենք փոքր մանրացանց մաղերով, որպեսզի ոչինչ չկորցնենք: Հիմնականում  գտնում ենք մանր ուլունքներ կամ իրերի որոշ մասեր», - պատմել է հնագիտական ​​խմբի ղեկավար Մամիկոն Պետրոսյանը:

Այս դամբարանատեղը ամենամեծերից մեկն է Մերձավոր Արևելքում, այն ունի գրեթե 150 հա տարածք: Հնէաբանները կարծում են, որ այստեղ թաղված է շուրջ 5 հազար մարդ: «Վերին Նավեր» է դամբարանատեղի անվանումը, քանի որ հնում մարդիկ դամբարանը համարել են նավ, որի վրա մահացածների հոգիները տեղափոխվում են այլ աշխարհ:

«Դամբարանատեղը ստեղծվել է երրորդ հազարամյակի կեսերին և գործող է եղել ավելի քան 1200 տարի: Ըստ հուղարկավորության ծիսակարգի՝ մահացածի ունեցվածքը նրա հետ դրվել է գերեզմանի մեջ: Պեղումները ցույց են տալիս, որ այդտեղ ապրել են հարուստ մարդիկ, համայնքը սերտ առևտրային, տնտեսական և մշակութային կապեր է ունցել Միջագետքի, Բաբելոնի, Հնդկաստանի, Կենտրոնական Ասիայի, Իրանի հետ», - ասել է պատմաբանամշակութային գիտահետազոտական ​​կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ Հակոբ Սիմոնյանը:

Կվարցե ավազի ուլունքներ, թանկարժեք քարեր, բրոնզե իրեր, ոսկեզօծ մեդալիոններ, զենքեր: Դա ճակատամարտում զոհված հայտնի մարտիկի շիրիմն է: Նրա ամենամոտ հարազատները թաղված են մոտակայքում: Մոտակայքում է գտնվում թագավորական գերեզմանը, որտեղ հայտնաբերվել են թագի բեկորներ, իսկ ազնվականության գերեզմանները սալապատված են քրոմլեխով: Ենթադրվում էր, որ շարված քարերը պաշտպանել են մահացածին չար ոգիներից:

«Հնարավոր է, որ այս քարերով շարվածքը այդպես էլ կոչված լինի «ճանապարհ այն աշխարհ»: Դա կարող է լինել նաև ծիսական զոհաբերության վայր. այստեղ մենք գտել ենք օբսիդիանից պատրաստված նիզակի ծայրապանակ», - ասել է պատմական և մշակութային ժառանգության հետազոտական ​​կենտրոնի հնագիտության բաժնի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

Պեղումների ավարտից հետո գիտնականներն առաջարկում են այստեղ բացել թանգարան-արգելոց: Ծրագրի համար գումարը կհատկացվի պետության և գործարարների կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular