Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ թղթախաղ Պոկեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊոկերը թղթախաղի տեսակ է, որը լայն տարածում է գտել հասարակության շրջանում համեմատաբար վերջերս, չնայած իսկական երկրպագուները այն գիտեին վաղուց: Պոկերի պատմությունը սկիզբ է առել հին ժամանակներից, բայց դրա ծագման ստույգ տեղը և ժամանակը դեռ անհայտ է: Վստահաբար կարելի է ասել, որ այդ խաղի մասին առաջին գրավոր հիշատակումները հայտնվել են 16-րդ դարում: Պոկեր սիրել են խաղալ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայի այլ զարգացած երկրներում, իսկ պոկերի նախատիպերը եղել են հին թղթախաղերի տեսակները: Ի սկզբանե այդ խաղը սկզբում բավականին պարզ է եղել, և շատ քիչ կանոններ է ունեցել: Խաղացողը ստացել է երեք խաղաքարտ, խաղադրույքներ են կատարվել, շահել է խաղաքարտերի ավելի մեծ համադրություն ունեցողը: Եղել են միայն երեք համադրություններ. «ֆլեշ», «զույգ», «եռյակ»: Հետագայում 18-րդ դարը շատ առումներով խաղը փոխել է: Հայտնվել է «բլեֆ»-ի հասկացությունը, որը Պոկերում հակառակորդին իրավիճակի կեղծ ընկալում ստեղծելու ունակությունն է: Հայտնվել են նաև նոր համադրություններ. «կարե», «ֆուլ հաուս», ինչպես նաև մտցվել է «մեծ խաղաքարտ» հասկացությունը:
Խաղի անունը գուցե թե եկել է գերմանական pochen բառից, որը նշանակում է թակոց, կամ էլ ֆրանսիական poque բառից: Կա նաև ամերիկյան տարբերակ, որը կապված է նավաստիների հետ: Այն ժամանակ որոշ մարդիկ Պոկերը համարում էին խաբեբաների խաղ, քանի որ դրա հիմքում ընկած էին բլեֆներն ու խաղաքարտերով հնարքները, որոնք նավաստիները սովորում էին գրպանահատներից: Գրպանահատներից մեկը անցորդներին ցույց էր տալիս թղթախաղային հնարքներ, իսկ մյուսը հանում էր դրամապանակը: Այդ ամենը կոչվում էր «poke»:
Պոկերի առաջացման բազմաթիվ վարկածներ կան, բայց հարկ է նշել, որ ամենայն հավանականությամբ Պոկերը ԱՄՆ են հասցրել ֆրանսիացիները, որոնք իրենց գաղութները ստեղծել էին Լուիզիանայի տարածքում, և այնտեղից շուտով խաղը տարածվել է ամբողջ Ամերիկայում: Այդ ժամանակներից ի վեր Պոկերը լրացվել է կանոններով և որոշ փոփոխություններով, բայց հիմնական սկզբունքը մնացել է անփոփոխ. խաղը բաղկացած է կոմբինացիաներից, խաղադրույքներից, բլեֆներից և խաղում են 52 խաղաքարտային դասուկով: Ամերիկայում այն խաղալը դարձել է ազգային զվարճանք: Բոլորը՝ երեխաները, դեռահասները և մեծահասակները սիրում են այն խաղալ: Փոփոխված ձևով Պոկերը Ամերիկայից կրկին վերադարձել է Եվրոպա 1870 թվականին, երբ Անգլիայում ԱՄՆ-ի դեսպան, գնդապետ Ջեյքոբ Շենկը բերել է խաղի ժամանակակից տարբերակը և ցույց տվել այն արքունիքում, իսկ կանոնները տպագրվել են Վիկտորիա թագուհու համար, քանի որ նա զգալի հետաքրքրություն ուներ թղթախաղերի նկատմամբ ... Պոկերն էլ ավելի լայն տարածում է գտել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ամերիկացի զինվորները եվրոպացիներին սովորեցրել են խաղի իրենց տարբերակը: Պոկերի պատմությունը ԱՄՆ-ում ևս շարունակել է զարգանալ, հայտնվել են այդ խաղի բազմաթիվ տարատեսակներ: Պոկերի ամենահայտնի տարատեսակը՝ Texas Hold'em-ը հայտնվել է Տեխաս նահանգում: Խաղը հասել է Դալլաս, իսկ հետագայում Լաս Վեգասի բոլոր խաղատներ: Պոկերի առաջին լուրջ մրցույթը տեղի է ունեցել 1968 թվականին, և կազմակերպվել է Թոմ Մուրի կողմից: 1970 թվականին կայացել է Պոկերի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը: Դրանից հետո նման մրցույթներ սկսվել են կազմակերպվել ամեն տարի:
Պոկերը ներկայումս էլ կանգ չի առել, հանրաճանաչ խաղի զարգացումը շարունակվում է, համացանցի դարաշրջանը Պոկերին նոր մակարդակի է հասցրել: Այժմ այն կարելի է համացանցով խաղալ աշխարհի այլ խաղացողների հետ: Այդ խաղը հնարավորություն է տալիս զգալ ադրենալինը, իսկ մոլախաղերի սիրահարների համար Պոկերը ամեն ինչ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը