ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ թղթախաղ Պոկեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պոկերը թղթախաղի տեսակ է, որը լայն տարածում է գտել հասարակության շրջանում համեմատաբար վերջերս, չնայած իսկական երկրպագուները այն գիտեին վաղուց: Պոկերի պատմությունը սկիզբ է առել հին ժամանակներից, բայց դրա ծագման ստույգ տեղը և ժամանակը դեռ անհայտ է: Վստահաբար կարելի է ասել, որ այդ խաղի մասին առաջին գրավոր հիշատակումները հայտնվել են 16-րդ դարում: Պոկեր սիրել են խաղալ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայի այլ զարգացած երկրներում, իսկ պոկերի նախատիպերը եղել են հին թղթախաղերի տեսակները: Ի սկզբանե այդ խաղը սկզբում բավականին պարզ է եղել, և շատ քիչ կանոններ է ունեցել: Խաղացողը ստացել է երեք խաղաքարտ, խաղադրույքներ են կատարվել, շահել է խաղաքարտերի ավելի մեծ համադրություն ունեցողը: Եղել են միայն երեք համադրություններ. «ֆլեշ», «զույգ», «եռյակ»: Հետագայում 18-րդ դարը շատ առումներով խաղը փոխել է: Հայտնվել է «բլեֆ»-ի հասկացությունը, որը Պոկերում հակառակորդին իրավիճակի կեղծ ընկալում ստեղծելու ունակությունն է: Հայտնվել են նաև նոր համադրություններ. «կարե», «ֆուլ հաուս», ինչպես նաև մտցվել է «մեծ խաղաքարտ» հասկացությունը:

Խաղի անունը գուցե թե եկել է գերմանական pochen բառից, որը նշանակում է թակոց, կամ էլ ֆրանսիական poque բառից: Կա նաև ամերիկյան տարբերակ, որը կապված է նավաստիների հետ: Այն ժամանակ որոշ մարդիկ Պոկերը համարում էին խաբեբաների խաղ, քանի որ դրա հիմքում ընկած էին բլեֆներն ու խաղաքարտերով հնարքները, որոնք նավաստիները սովորում էին գրպանահատներից: Գրպանահատներից մեկը անցորդներին ցույց էր տալիս թղթախաղային հնարքներ, իսկ մյուսը հանում էր դրամապանակը: Այդ ամենը կոչվում էր «poke»:

Պոկերի առաջացման բազմաթիվ վարկածներ կան, բայց հարկ է նշել, որ ամենայն հավանականությամբ Պոկերը ԱՄՆ են հասցրել ֆրանսիացիները, որոնք իրենց գաղութները ստեղծել էին Լուիզիանայի տարածքում, և այնտեղից շուտով խաղը տարածվել է ամբողջ Ամերիկայում: Այդ ժամանակներից ի վեր Պոկերը լրացվել է կանոններով և որոշ փոփոխություններով, բայց հիմնական սկզբունքը մնացել է անփոփոխ. խաղը բաղկացած է կոմբինացիաներից, խաղադրույքներից, բլեֆներից և խաղում են 52 խաղաքարտային դասուկով: Ամերիկայում այն խաղալը դարձել է ազգային զվարճանք: Բոլորը՝ երեխաները, դեռահասները և մեծահասակները սիրում են այն խաղալ: Փոփոխված ձևով Պոկերը Ամերիկայից կրկին վերադարձել է Եվրոպա 1870 թվականին, երբ Անգլիայում ԱՄՆ-ի դեսպան, գնդապետ Ջեյքոբ Շենկը բերել է խաղի ժամանակակից տարբերակը և ցույց տվել այն արքունիքում, իսկ կանոնները տպագրվել են Վիկտորիա թագուհու համար, քանի որ նա զգալի հետաքրքրություն ուներ թղթախաղերի նկատմամբ ... Պոկերն էլ ավելի լայն տարածում է գտել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ամերիկացի զինվորները եվրոպացիներին սովորեցրել են խաղի իրենց տարբերակը: Պոկերի պատմությունը ԱՄՆ-ում ևս շարունակել է զարգանալ, հայտնվել են այդ խաղի բազմաթիվ տարատեսակներ: Պոկերի ամենահայտնի տարատեսակը՝ Texas Hold'em-ը հայտնվել է Տեխաս նահանգում: Խաղը հասել է Դալլաս, իսկ հետագայում Լաս Վեգասի բոլոր խաղատներ: Պոկերի առաջին լուրջ մրցույթը տեղի է ունեցել 1968 թվականին, և կազմակերպվել է Թոմ Մուրի կողմից: 1970 թվականին կայացել է Պոկերի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը: Դրանից հետո նման մրցույթներ սկսվել են կազմակերպվել ամեն տարի:

Պոկերը ներկայումս էլ կանգ չի առել, հանրաճանաչ խաղի զարգացումը շարունակվում է, համացանցի դարաշրջանը Պոկերին նոր մակարդակի է հասցրել: Այժմ այն ​​կարելի է համացանցով խաղալ աշխարհի այլ խաղացողների հետ: Այդ խաղը հնարավորություն է տալիս զգալ ադրենալինը, իսկ մոլախաղերի  սիրահարների համար Պոկերը ամեն ինչ է:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular