Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է արգանդի միոման, որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արգանդի միոման կամ մկանուռուցքը բավական տարածված հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է 30 տարեկանից բարձր կանանց մոտ: Ըստ էության՝ դա բարորակ գոյացություն է, որն օնկոլոգիական հիվանդությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ժամանակին արված ախորոշումն ու ճիշտ բուժումը թույլ կտան ամբողջությամբ ազատվել ուռուցքից և վերականգնել հիվանդի առողջությունը:

 Արգանդի միոմայի առաջացման պատճառները 

Արգանդի միոման առավել հաճախ առաջանում է արգանդի պատերին կամ դրա խոռոչում: Մասնագետներն առանձնացնում են հիվանդության մի քանի հիմնական տեսակ.

 ·         Սուբսեռոզային միոմա. արգանդի արտաքին պատին առաջացած գոյացություն:

 ·         Սուբմուկոզային միոմա. առաջանում է արգանդի խոռոչում՝ դրա լորձաթաղանթի տակ:

 ·         Ներմկանային միոմա. ուռուցքն առաջանում է օրգանի մկանային պատի մեջ:

 ·         «Ոտքով» ֆիբրոմիոմա. այս տեսակի դեպքում գոյացությունն ունենում է նեղ կամ լայն հիմք, որը ոտք է հիշեցնում:

 

Գոյություն ունեն ֆիբրոմիոմայի առաջացման մի քանի հիմնական պատճառ.

 ·         Գենետիկ հակվածություն,

 ·         Ադենոմիոզ,

 ·         Հորմոնալ դիսբալանս,

 ·         Էնդոկրին համակարգի վրա ճնշող ազդեցություն ունեցող հաճախակի սթրեսներ,

 ·         Ներարգանդային պարույրի գործածություն,

 ·         Հղիության արհեստական ընդհատումներ,

 ·         Ավելորդ քաշ ու նստակյաց կյանք,

 ·         Սեռական ակտի ժամանակ օրգազմի բացակայություն:

 Ֆիբրոմիոմայի առաջացման պատճառ հանդիսացող հորմոնալ դիսբալանսը սովորաբար դրսևորվում է էստրոգենի ավելցուկով ու պրոգեստերոնի պակասով: Մինչ դաշտանային ցիկլի սկսվելն այս հորմոնների մակարդակ դուրս չի գալիս նորմայի սահմաններից, ուստի այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում 13-14 տարեկանից երիտասար աղջիկների մոտ:

 Միոմայի առաջացման հավանականության վրա ազդում են նաև հղիությունների և հղիության ընդհատումների թիվը, քանի որ դրանք նաև անդրադառնում են կնոջ հորմոնալ ֆոնի վրա և կարող են առաջացնել էստրոգենի և պրոգեստերոնի դիսբալանս: Համարվում է, որ մեկ և ավելի երեխա ունեցած կանանց մոտ բարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է:

 Սեքսի ժամանակ օրգազմի բացակայությունը նույնպես կարող է դառնալ միոմայի առաջացման պատճառ, ինչը պայամանավորված է սեռական ակտից հետո փոքր կոնքի հատվածում արյան լճացմամբ: Այս նույն խնդրով կարող են պայմանավորված լինել նաև սեքսի ընթացքում առաջացող ցավոտ զգացողությունները:

 Կանանց մոտ բարորակ ուռուցքների առաջացման վրա անուղղակիորեն կարող են ազդել նաև շաքարային դիաբետն ու արյան գերճնշումը: Այս հիվանդություններն առաջացնում են նյութափոխանակության խանգարումներ և նպաստում ավելորդ քաշի կուտակմանը: Եթե ճարպային կուտակումները որովայնի հատվածում են ապա ֆիբրոմիոմայի առաջացման վտանգը զգալիորեն մեծանում է:

 Միոմայի առաջացման պատճառ կարող են լինել հղիության ընդհատման դեպքերը, վերարտադրողական համակարգի օրգաններ բորբոքումները, ծննդաբերության կամ գինեկոլոգիական միջամտության արդյունքում ստացված վնասվածքները:

 Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քաղաքներում ապրող կանանց մոտ գինեկոլոգիական ուռուցքների առաջացման հավանականությունը շատ ավել բարձր է, քան գյուղական միջավայրում ապրող կանանց մոտ:

 Արգանդի միոմայի ախտանշանները

 Որպես կանոն ուռուցքի փոքր չափերի դեպքում հիվանդը ոչ մի տհաճ զգացողություն չի ունենում, քանի որ վաղ շրջանում ախտանշաններ չեն լինում: Այս դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել միայն բուժզննման միջոցով:

Սակայն հիվանդության զարգացման հետ մեկտեղ առաջանում են որոշ ախտանշաններ, որոնք նման են էնդոմետրիոզի կամ կանանց սեռական օրգանների օնկոլոգիական հիվանդությունների ախտանշաններին: Հստակ ախտորոշման համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և անցնել բուժզննում:

 Հիմնական ախտանշանները դրսևորվում են հետևյալ կերպ.

 ·         դաշտանային ցիկլի խանգարմամբ,

 ·         ցիկլի մեջտեղում արնախառն արտադրությամբ,

 ·         առատ միզարձակությամբ ու փորկապությամբ, ինչը տեղի է ունենում, երբ միոման սեղմում է միզապարկն ու աղիները,

 ·         դաշտանից առաջ որովայնի ստորին հատվածի ձգող ցավով,

 ·         երկարատև կամ առատ դաշտանով,

 ·         կայուն անպտղությամբ,

 ·         գոտկատեղի և որովայնի ստորին հատվածի չափերի մեծացմամբ՝ առանց մարմնի քաշի ավելացման:

 Եթե ախտանշաններ չկան, սակայն հանգույցներն արդեն առաջացել են, ապա դրանք կարելի է հայտնաբերել հասարակ գինեկոլոգիական հետազոտության միջոցով: Հիվանդի մոտ ուռուցքների հայտնաբերման դեպքում բժիշկն ուղարկում է նրան ուլտրաձայնային հետազոտության, որի միջոցով էլ որոշվում են հանգույցների չափերն ու քանակը:

 Բարդ դեպքերում կարող է լինել հավելյալ ախտորոշման անհրաժեշտություն: Այս դեպքում իրականացվում է հիստերոսկոպիա կամ լապարոսկոպիա: Առաջինի դեպքում բժիշկը հատուկ օպտիկական սաքի միջոցով հետազոտում է հեշտոցն ու արգանդի վզիկը, իսկ երկրորդի դեպքում հետազոտվում է արգանդի խոռոչը հատուկ արված անցքերի միջոցով: 

Արգանդի միոմայի բուժումը

 Հանգույցների հեռացման միջոցի ընտրությունը կախված է ուռուցքի չափերից, դրա տեսակից, աճի արագությունից և նորագոյացությունների քանակից: Կախված ստուգման արդյունքներից՝ կարող է նաշանակվել ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ վիրահատական միջամտություն: Սակայն դեղորայքային բուժում կարելի է նշանակել, եթե արգանդի միոման փոքր է, ախտանշաններ չկան կամ թույլ են արտահայտված, իսկ հիվանդը գրեթե դաշտանադադարի տարիքի է:

 Պահպանողական բուժումն իրականացվում է որոշակի խմբի պատկանող հորմոնալ դեղամիջոցների ընդունման միջոցով.

        Կամակցված օրալ հակաբողմնավորիչներ, որոնք պարունակում են դեզոգեստրել ու էթինիլէստրադիոլ: Այս դեղամիջոցներն օգնում են ճնշել ու մեղմացնել առաջին ախտանշանները, սակայն ոչ միշտ են նպաստում ուռուցքի փոքրացմանը, ուստի օգտագործվում են միայն, եթե հանգույցների չափերը չեն գերազանցում 1,5սմ-ը:

 

·         Հեստագեններ. այս դեղամիջոցների հարցում բժիշկների կարծիքները տարբեր են: Բանը նրանում է, որ փոքր ուռուցքի դեպքում այս դեղամիջոցները կարող են կանխել դրա հետագա զարգացում, փոքրացնել և նույնիսկ ամբողջությամբ ազատել դրանից, սակայն ավելի մեծ ուռուցքի դեպքում այդ դեղամիջոցները կարող են նպաստել դրա աճին և վտանգել հիվանդի առողջությունը: Սա է պատճառը, որ հեստագենների ընդունումից առաջ հարկավոր է հանձնել բոլոր անհրաժեշտ անալիզները՝ բարդություններից խուսափելու համար:

         Կենտրոնացված ուլտրաձայնային ճառագայթում. սա արգանդի միոմայի բուժման ամենաժամանակակից մեթոդն է, որի ժամանակ օգտագործվում է ուլտրաձայնային ճառագայթում: Անհրաժեշտ հատվածի վրա ազդելու համար՝ բժիշկն օգտագործում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքը, ինչը նաև թույլ է տալիս հետևել այդ ընթացքին և գնահատել ուռուցքի քայքայման աստիճանը:

Կենտրոնացված ուլտրաձայնային ճառագայթման առանձնահատկություններն ուառավելությունները

·         Կանանց վերարտադրողական գործառույթի ամբողջությամբ պահպանվում են,

 ·         պորցեդուրայի ընթացքում չի օգտագործվում ընդհանուր անզգայացում,

 ·         այս պրոցեդուրան արդյունավետ է մեծ հանգույցների և մանր օջախների բուժման համար,

 ·         այս ճառագայթը թույլ է տալիս 2-3 անգամ փոքրացնել մեծ հանգույցները,

 ·         պորցեդուրայից հետո հիվանդի մոտ չեն առաջանում ցավոտ զգացողություններ ու այլ կողմնակի բարդություններ,

 ·         հիվանդությունը երբեք չի կրկնվում,

 ·         պրոցեդուրան իրականացվում է ամբուլատոր պայմաններում,

 ·         ոչ մի տհաճ ախտանշան չի առաջանում,

 ·         օրգանիզմի վերականգնումը բավական արագ է ընթանում:

 Այս մեթոդով իրականացվող բուժումն ամենաապահովն է հիվանդի համար, քանի որ այն չի ենթադրում վիրահատական միջամտություն, բուժման ընթացքում արգանդը չի վնասվում, ինչը թույլ է տալիս խուսափել անպտղությունից և վիժումներից:

 Ոչ վիրահատական բուժումն իրենից ներկայացնում է մի համալիր թերապիա, որը ներառում է հորմոնալ դեղորայքի ընդունումն ու ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները: Բուժման կուրսը նաև կարող է ներառել հոմեոպաթիկ դեղորայքի ընդունում, ֆիտոթերապիա, իմունամոդուլատոր դեղամիջոցների ընդունում և դիետիկ սննդակարգ:

Արգանդի միոմայի վիրահատական հեռացում (միոմէկտոմիա)

 Արգանդի միոմայի չափազանց մեծ չափերի դեպքում ոչ վիրահատական բուժումն անօգուտ կլինի, ուստի հարկավոր է վիրահատական միջամտություն: Վիրահատությունը կարելի է իրականացնել միայն, եթե.

 ·         Ուռուցքը բավական մեծ է (12 շաբաթականից ավել) և ճնշում է գործադրում մոտակա օրգանների վրա,

 ·         Գոյացությունները նպաստում են արգանդից առատ արյունահոսությունների առաջացմանը,

 ·         Նկատվում է ֆիբրոմիոմայի աճի արագացում (4 շաբաթ մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում),

 ·         Նկատվում են ուռուցքի նեկրոտիկ փոփխություններ,

 ·         Սուբսեռոզային հանգույցի «ոտքը» ոլորվում է,

 ·         Առաջանում է միոմա լորձաթաղանթի տակ (այս դեպքում իրականացվում է շտապ լապարոսկոպիա),

 ·         Միոմայի հանգույցների հետ մեկտեղ կա նաև ադենոմիոզ: 

Ելնելով միոմայի չափից, տեսակից ու տեղակայման հատվածից՝ գինեկոլոգը ընտրում է վիրահատության տեսակը: Այդ տեսակները երեքն են.

·         Լապարոսկոպիա. հանգույցները հեռացվում են որովայնի հատվածում արված փոքրիկ անցքերի միջոցով:

          Հիստերոսկոպիա. հեշտոցի միջոցով արգանդի խոռոչ է մտցվում տեսախցիկով հատուկ սարք, որի միջոցով հստակ որոշվում է հանգույցի տեղն ու հեռացվում այն:

         Որովայնային վիրահատություն. այս պրոցեդուրան կիրառվում է շատ հազվադեպ և իրականացվում է որովայնի ստորին հատվածում արված կտրվածքի միջոցով: 

Հանգույցների հեռացման համար առավել հաճախ կիրառվում են լապարոսկոպիկ ու հիստերոսկոպիկ մեթոդները, քանի որ դրանք ունեն մի շարք առավելություններ (արագ վերականգնում, վերարտադրողական գործառույթի պահպանում և հետքերի բացակայություն):

 Առավել ծանր դեպքերում, երբ չի հաջողվում ճնշել ուռուցքի աճը հորմոնաթերապիայի միջոցով, իսկ վիրահատություններն այդքան էլ արդյունավետ չեն լինի, նշանակվում է հիստերէկտոմիա՝ արգանդի ամբողջական հեռացում:

 Կարելի է արդյոք բուժել արգանդի միոման ժողովրդական միջոցներով

 Ժողովրդական բժշկության մեջ կան արգանդի միոմայի բուժման տարբեր եղանակներ, սակայն պետք չէ անվերապահորեն վստահել նման բուժմանը: Պետք չէ անցկացնել կասկածելի բուժիչ պրոցեդուրաներ՝ առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու:

 Ոչ մի դեպքում չի կարելի իրականացնել կասկածելի պրոցեդուրաներ և փորձել բուժվել թուրմերի և ներարկումների միջոցով: Նման բուժումը կարող է նպաստել ուռուցքի աճի արագացմանը կամ հանգեցնել դրանում նեկրոտիկ փոփոխությունների առաջացմանը:

 Հարկավոր է հասկանալ, որ այս հիվանդությունը կարելի է բուժել միայն բժշկի հսկողության տակ, քանի որ ինքնաբուժությունը կարող է էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը:

 Արգանդի միոմայի հնարավոր հետևանքները

 Բժիշկների հիմնական մտավախություններից մեկն այն է, որ ֆիբրոմիոման կարող է բարորակից վերածվել չարորակի՝ չնայած, որ նման փոփոխության հավանականությունն այդքան էլ մեծ չէ: Այնուամենայնիվ՝ հարկավոր է մշտապես հետևել հիվանդության զարգացմանն ու միոմայի վիճակին: 

Այս հիվանդության ևս մի տհաճ հետևանք է անեմիան՝ սակավարյունությունը, որը կարող է զարգանալ առատ դաշտանային արյունահոսությունների ֆոնի վրա:

 Հիվանդության ուշ ախտորոշումն ու ուռուցքի մեծ չափերը կարող են դառնալ արգանդի հեռացման պատճառ: Նման լուրջ վիրահատական միջամտությունից հետո կինը ծանր սթրես է տանում, և նրա հոգեվիճակը կարող է խիստ վատանալ:

 Միոմայի հետևանքները կարող են բացասաբար ազդել ինչպես կնոջ կյանքի որակի, այնպես էլ նրա առողջության վրա, ուստի ժամանակին իրականացված ախտորոշումն ու համալիր բուժումն անչափ կարևոր են:

 Հիվանդության առաջին ախտանշանները կարող են դեռ երկար ի հայտ չգալ, և հենց սա է պատճառը, որ արգանդի միոմայի կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար գինեկոլոգիական ստուգում անցնելն է և առողջության մասին ինչպես հարկն է հոգ տանելը:

 Նյութի աղբյուրը՝ matka03.ru

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное