Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ է արգանդի միոման, որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արգանդի միոման կամ մկանուռուցքը բավական տարածված հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է 30 տարեկանից բարձր կանանց մոտ: Ըստ էության՝ դա բարորակ գոյացություն է, որն օնկոլոգիական հիվանդությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ժամանակին արված ախորոշումն ու ճիշտ բուժումը թույլ կտան ամբողջությամբ ազատվել ուռուցքից և վերականգնել հիվանդի առողջությունը:

 Արգանդի միոմայի առաջացման պատճառները 

Արգանդի միոման առավել հաճախ առաջանում է արգանդի պատերին կամ դրա խոռոչում: Մասնագետներն առանձնացնում են հիվանդության մի քանի հիմնական տեսակ.

 ·         Սուբսեռոզային միոմա. արգանդի արտաքին պատին առաջացած գոյացություն:

 ·         Սուբմուկոզային միոմա. առաջանում է արգանդի խոռոչում՝ դրա լորձաթաղանթի տակ:

 ·         Ներմկանային միոմա. ուռուցքն առաջանում է օրգանի մկանային պատի մեջ:

 ·         «Ոտքով» ֆիբրոմիոմա. այս տեսակի դեպքում գոյացությունն ունենում է նեղ կամ լայն հիմք, որը ոտք է հիշեցնում:

 

Գոյություն ունեն ֆիբրոմիոմայի առաջացման մի քանի հիմնական պատճառ.

 ·         Գենետիկ հակվածություն,

 ·         Ադենոմիոզ,

 ·         Հորմոնալ դիսբալանս,

 ·         Էնդոկրին համակարգի վրա ճնշող ազդեցություն ունեցող հաճախակի սթրեսներ,

 ·         Ներարգանդային պարույրի գործածություն,

 ·         Հղիության արհեստական ընդհատումներ,

 ·         Ավելորդ քաշ ու նստակյաց կյանք,

 ·         Սեռական ակտի ժամանակ օրգազմի բացակայություն:

 Ֆիբրոմիոմայի առաջացման պատճառ հանդիսացող հորմոնալ դիսբալանսը սովորաբար դրսևորվում է էստրոգենի ավելցուկով ու պրոգեստերոնի պակասով: Մինչ դաշտանային ցիկլի սկսվելն այս հորմոնների մակարդակ դուրս չի գալիս նորմայի սահմաններից, ուստի այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում 13-14 տարեկանից երիտասար աղջիկների մոտ:

 Միոմայի առաջացման հավանականության վրա ազդում են նաև հղիությունների և հղիության ընդհատումների թիվը, քանի որ դրանք նաև անդրադառնում են կնոջ հորմոնալ ֆոնի վրա և կարող են առաջացնել էստրոգենի և պրոգեստերոնի դիսբալանս: Համարվում է, որ մեկ և ավելի երեխա ունեցած կանանց մոտ բարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է:

 Սեքսի ժամանակ օրգազմի բացակայությունը նույնպես կարող է դառնալ միոմայի առաջացման պատճառ, ինչը պայամանավորված է սեռական ակտից հետո փոքր կոնքի հատվածում արյան լճացմամբ: Այս նույն խնդրով կարող են պայմանավորված լինել նաև սեքսի ընթացքում առաջացող ցավոտ զգացողությունները:

 Կանանց մոտ բարորակ ուռուցքների առաջացման վրա անուղղակիորեն կարող են ազդել նաև շաքարային դիաբետն ու արյան գերճնշումը: Այս հիվանդություններն առաջացնում են նյութափոխանակության խանգարումներ և նպաստում ավելորդ քաշի կուտակմանը: Եթե ճարպային կուտակումները որովայնի հատվածում են ապա ֆիբրոմիոմայի առաջացման վտանգը զգալիորեն մեծանում է:

 Միոմայի առաջացման պատճառ կարող են լինել հղիության ընդհատման դեպքերը, վերարտադրողական համակարգի օրգաններ բորբոքումները, ծննդաբերության կամ գինեկոլոգիական միջամտության արդյունքում ստացված վնասվածքները:

 Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քաղաքներում ապրող կանանց մոտ գինեկոլոգիական ուռուցքների առաջացման հավանականությունը շատ ավել բարձր է, քան գյուղական միջավայրում ապրող կանանց մոտ:

 Արգանդի միոմայի ախտանշանները

 Որպես կանոն ուռուցքի փոքր չափերի դեպքում հիվանդը ոչ մի տհաճ զգացողություն չի ունենում, քանի որ վաղ շրջանում ախտանշաններ չեն լինում: Այս դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել միայն բուժզննման միջոցով:

Սակայն հիվանդության զարգացման հետ մեկտեղ առաջանում են որոշ ախտանշաններ, որոնք նման են էնդոմետրիոզի կամ կանանց սեռական օրգանների օնկոլոգիական հիվանդությունների ախտանշաններին: Հստակ ախտորոշման համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և անցնել բուժզննում:

 Հիմնական ախտանշանները դրսևորվում են հետևյալ կերպ.

 ·         դաշտանային ցիկլի խանգարմամբ,

 ·         ցիկլի մեջտեղում արնախառն արտադրությամբ,

 ·         առատ միզարձակությամբ ու փորկապությամբ, ինչը տեղի է ունենում, երբ միոման սեղմում է միզապարկն ու աղիները,

 ·         դաշտանից առաջ որովայնի ստորին հատվածի ձգող ցավով,

 ·         երկարատև կամ առատ դաշտանով,

 ·         կայուն անպտղությամբ,

 ·         գոտկատեղի և որովայնի ստորին հատվածի չափերի մեծացմամբ՝ առանց մարմնի քաշի ավելացման:

 Եթե ախտանշաններ չկան, սակայն հանգույցներն արդեն առաջացել են, ապա դրանք կարելի է հայտնաբերել հասարակ գինեկոլոգիական հետազոտության միջոցով: Հիվանդի մոտ ուռուցքների հայտնաբերման դեպքում բժիշկն ուղարկում է նրան ուլտրաձայնային հետազոտության, որի միջոցով էլ որոշվում են հանգույցների չափերն ու քանակը:

 Բարդ դեպքերում կարող է լինել հավելյալ ախտորոշման անհրաժեշտություն: Այս դեպքում իրականացվում է հիստերոսկոպիա կամ լապարոսկոպիա: Առաջինի դեպքում բժիշկը հատուկ օպտիկական սաքի միջոցով հետազոտում է հեշտոցն ու արգանդի վզիկը, իսկ երկրորդի դեպքում հետազոտվում է արգանդի խոռոչը հատուկ արված անցքերի միջոցով: 

Արգանդի միոմայի բուժումը

 Հանգույցների հեռացման միջոցի ընտրությունը կախված է ուռուցքի չափերից, դրա տեսակից, աճի արագությունից և նորագոյացությունների քանակից: Կախված ստուգման արդյունքներից՝ կարող է նաշանակվել ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ վիրահատական միջամտություն: Սակայն դեղորայքային բուժում կարելի է նշանակել, եթե արգանդի միոման փոքր է, ախտանշաններ չկան կամ թույլ են արտահայտված, իսկ հիվանդը գրեթե դաշտանադադարի տարիքի է:

 Պահպանողական բուժումն իրականացվում է որոշակի խմբի պատկանող հորմոնալ դեղամիջոցների ընդունման միջոցով.

        Կամակցված օրալ հակաբողմնավորիչներ, որոնք պարունակում են դեզոգեստրել ու էթինիլէստրադիոլ: Այս դեղամիջոցներն օգնում են ճնշել ու մեղմացնել առաջին ախտանշանները, սակայն ոչ միշտ են նպաստում ուռուցքի փոքրացմանը, ուստի օգտագործվում են միայն, եթե հանգույցների չափերը չեն գերազանցում 1,5սմ-ը:

 

·         Հեստագեններ. այս դեղամիջոցների հարցում բժիշկների կարծիքները տարբեր են: Բանը նրանում է, որ փոքր ուռուցքի դեպքում այս դեղամիջոցները կարող են կանխել դրա հետագա զարգացում, փոքրացնել և նույնիսկ ամբողջությամբ ազատել դրանից, սակայն ավելի մեծ ուռուցքի դեպքում այդ դեղամիջոցները կարող են նպաստել դրա աճին և վտանգել հիվանդի առողջությունը: Սա է պատճառը, որ հեստագենների ընդունումից առաջ հարկավոր է հանձնել բոլոր անհրաժեշտ անալիզները՝ բարդություններից խուսափելու համար:

         Կենտրոնացված ուլտրաձայնային ճառագայթում. սա արգանդի միոմայի բուժման ամենաժամանակակից մեթոդն է, որի ժամանակ օգտագործվում է ուլտրաձայնային ճառագայթում: Անհրաժեշտ հատվածի վրա ազդելու համար՝ բժիշկն օգտագործում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքը, ինչը նաև թույլ է տալիս հետևել այդ ընթացքին և գնահատել ուռուցքի քայքայման աստիճանը:

Կենտրոնացված ուլտրաձայնային ճառագայթման առանձնահատկություններն ուառավելությունները

·         Կանանց վերարտադրողական գործառույթի ամբողջությամբ պահպանվում են,

 ·         պորցեդուրայի ընթացքում չի օգտագործվում ընդհանուր անզգայացում,

 ·         այս պրոցեդուրան արդյունավետ է մեծ հանգույցների և մանր օջախների բուժման համար,

 ·         այս ճառագայթը թույլ է տալիս 2-3 անգամ փոքրացնել մեծ հանգույցները,

 ·         պորցեդուրայից հետո հիվանդի մոտ չեն առաջանում ցավոտ զգացողություններ ու այլ կողմնակի բարդություններ,

 ·         հիվանդությունը երբեք չի կրկնվում,

 ·         պրոցեդուրան իրականացվում է ամբուլատոր պայմաններում,

 ·         ոչ մի տհաճ ախտանշան չի առաջանում,

 ·         օրգանիզմի վերականգնումը բավական արագ է ընթանում:

 Այս մեթոդով իրականացվող բուժումն ամենաապահովն է հիվանդի համար, քանի որ այն չի ենթադրում վիրահատական միջամտություն, բուժման ընթացքում արգանդը չի վնասվում, ինչը թույլ է տալիս խուսափել անպտղությունից և վիժումներից:

 Ոչ վիրահատական բուժումն իրենից ներկայացնում է մի համալիր թերապիա, որը ներառում է հորմոնալ դեղորայքի ընդունումն ու ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները: Բուժման կուրսը նաև կարող է ներառել հոմեոպաթիկ դեղորայքի ընդունում, ֆիտոթերապիա, իմունամոդուլատոր դեղամիջոցների ընդունում և դիետիկ սննդակարգ:

Արգանդի միոմայի վիրահատական հեռացում (միոմէկտոմիա)

 Արգանդի միոմայի չափազանց մեծ չափերի դեպքում ոչ վիրահատական բուժումն անօգուտ կլինի, ուստի հարկավոր է վիրահատական միջամտություն: Վիրահատությունը կարելի է իրականացնել միայն, եթե.

 ·         Ուռուցքը բավական մեծ է (12 շաբաթականից ավել) և ճնշում է գործադրում մոտակա օրգանների վրա,

 ·         Գոյացությունները նպաստում են արգանդից առատ արյունահոսությունների առաջացմանը,

 ·         Նկատվում է ֆիբրոմիոմայի աճի արագացում (4 շաբաթ մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում),

 ·         Նկատվում են ուռուցքի նեկրոտիկ փոփխություններ,

 ·         Սուբսեռոզային հանգույցի «ոտքը» ոլորվում է,

 ·         Առաջանում է միոմա լորձաթաղանթի տակ (այս դեպքում իրականացվում է շտապ լապարոսկոպիա),

 ·         Միոմայի հանգույցների հետ մեկտեղ կա նաև ադենոմիոզ: 

Ելնելով միոմայի չափից, տեսակից ու տեղակայման հատվածից՝ գինեկոլոգը ընտրում է վիրահատության տեսակը: Այդ տեսակները երեքն են.

·         Լապարոսկոպիա. հանգույցները հեռացվում են որովայնի հատվածում արված փոքրիկ անցքերի միջոցով:

          Հիստերոսկոպիա. հեշտոցի միջոցով արգանդի խոռոչ է մտցվում տեսախցիկով հատուկ սարք, որի միջոցով հստակ որոշվում է հանգույցի տեղն ու հեռացվում այն:

         Որովայնային վիրահատություն. այս պրոցեդուրան կիրառվում է շատ հազվադեպ և իրականացվում է որովայնի ստորին հատվածում արված կտրվածքի միջոցով: 

Հանգույցների հեռացման համար առավել հաճախ կիրառվում են լապարոսկոպիկ ու հիստերոսկոպիկ մեթոդները, քանի որ դրանք ունեն մի շարք առավելություններ (արագ վերականգնում, վերարտադրողական գործառույթի պահպանում և հետքերի բացակայություն):

 Առավել ծանր դեպքերում, երբ չի հաջողվում ճնշել ուռուցքի աճը հորմոնաթերապիայի միջոցով, իսկ վիրահատություններն այդքան էլ արդյունավետ չեն լինի, նշանակվում է հիստերէկտոմիա՝ արգանդի ամբողջական հեռացում:

 Կարելի է արդյոք բուժել արգանդի միոման ժողովրդական միջոցներով

 Ժողովրդական բժշկության մեջ կան արգանդի միոմայի բուժման տարբեր եղանակներ, սակայն պետք չէ անվերապահորեն վստահել նման բուժմանը: Պետք չէ անցկացնել կասկածելի բուժիչ պրոցեդուրաներ՝ առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու:

 Ոչ մի դեպքում չի կարելի իրականացնել կասկածելի պրոցեդուրաներ և փորձել բուժվել թուրմերի և ներարկումների միջոցով: Նման բուժումը կարող է նպաստել ուռուցքի աճի արագացմանը կամ հանգեցնել դրանում նեկրոտիկ փոփոխությունների առաջացմանը:

 Հարկավոր է հասկանալ, որ այս հիվանդությունը կարելի է բուժել միայն բժշկի հսկողության տակ, քանի որ ինքնաբուժությունը կարող է էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը:

 Արգանդի միոմայի հնարավոր հետևանքները

 Բժիշկների հիմնական մտավախություններից մեկն այն է, որ ֆիբրոմիոման կարող է բարորակից վերածվել չարորակի՝ չնայած, որ նման փոփոխության հավանականությունն այդքան էլ մեծ չէ: Այնուամենայնիվ՝ հարկավոր է մշտապես հետևել հիվանդության զարգացմանն ու միոմայի վիճակին: 

Այս հիվանդության ևս մի տհաճ հետևանք է անեմիան՝ սակավարյունությունը, որը կարող է զարգանալ առատ դաշտանային արյունահոսությունների ֆոնի վրա:

 Հիվանդության ուշ ախտորոշումն ու ուռուցքի մեծ չափերը կարող են դառնալ արգանդի հեռացման պատճառ: Նման լուրջ վիրահատական միջամտությունից հետո կինը ծանր սթրես է տանում, և նրա հոգեվիճակը կարող է խիստ վատանալ:

 Միոմայի հետևանքները կարող են բացասաբար ազդել ինչպես կնոջ կյանքի որակի, այնպես էլ նրա առողջության վրա, ուստի ժամանակին իրականացված ախտորոշումն ու համալիր բուժումն անչափ կարևոր են:

 Հիվանդության առաջին ախտանշանները կարող են դեռ երկար ի հայտ չգալ, և հենց սա է պատճառը, որ արգանդի միոմայի կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար գինեկոլոգիական ստուգում անցնելն է և առողջության մասին ինչպես հարկն է հոգ տանելը:

 Նյութի աղբյուրը՝ matka03.ru

Իրանը հայտարարել է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգության մասինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին` տուժածներ չկանԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրաԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները՝ 12 համայնքումՌուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումըԹրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ըԺամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունըՊակիստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումների պատճառովԶելենսկին հայտարարել է ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակը դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասինՄիջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ ՍուրենյանՏԻՄ ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքներիՏավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնինՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. ՍոբյանինԱմերիկացի պատմաբանը քննադատել է ՓաշինյանինՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբըԿենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափըՈւկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների
Ամենադիտված