Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը. Հովհաննսիյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում․
«Ներկայիս Թուրքիայի Ադանայի նահանգում գտնվող Ինջրիլիկի ավիաբազան կրկին դարձել է Թուրքիայի շանտաժի միջոց։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս երկու օրը Թուրքիայի իշխանական կուլիսներում, հատկապես ռազմական գերատեսչությունում և նախագահականում , քննարկում են այս ավիաբազայում ԱՄՆ-ի դրոշն իջեցնելու մասին հարցը։ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի, Ինջիրլիկի ռազմական համալիրը պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
Թուրքիայում այժմ փորձում են դիտարկել ճանապարհները, որով կարող են դուրս մղել ԱՄՆ-ին այդ ռազմաբազայից։ Մասնավորապես առաջ են բերում այն թեզը, որ «Ինջիրլիք» բազայում որոշակի օբյեկտների օգտագործումն իրականացվել է Պաշտպանական և տնտեսական համագործակցության համաձայնագրով, որը կնքվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև 1980 թ. Մարտի 29-ին:
Համաձայնագիրում կա դրույթ, ըստ որի «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը թույլ է տալիս Միացյալ Նահանգների կառավարությանը մասնակցել Ինջիրլիկում գտնվող Թուրքիայի զինված ուժերի օբյեկտների համատեղ պաշտպանական միջոցառումներին »: Այստեղ բանալի բառը ԹՈՒՅԼ ՏԱԼՆ Է։
Ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ Թուրքիան մտադիր է հայտարարել, որ Ինջրիլիկում գնտվող բոլոր միջոցները պատկանում են Թուրքիային, քանի որ Ինջրիլիկը թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերին։
Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իսկապես իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը»։