ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը. Հովհաննսիյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում․

«Ներկայիս Թուրքիայի Ադանայի  նահանգում գտնվող Ինջրիլիկի ավիաբազան  կրկին դարձել է Թուրքիայի շանտաժի միջոց։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս երկու օրը Թուրքիայի իշխանական կուլիսներում, հատկապես ռազմական գերատեսչությունում և նախագահականում , քննարկում են այս ավիաբազայում ԱՄՆ-ի դրոշն իջեցնելու մասին հարցը։ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի, Ինջիրլիկի ռազմական համալիրը  պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Թուրքիայում այժմ փորձում են դիտարկել ճանապարհները, որով կարող են դուրս մղել ԱՄՆ-ին այդ ռազմաբազայից։ Մասնավորապես առաջ են բերում այն թեզը, որ  «Ինջիրլիք» բազայում որոշակի օբյեկտների օգտագործումն իրականացվել է Պաշտպանական և տնտեսական համագործակցության համաձայնագրով, որը կնքվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև 1980 թ. Մարտի 29-ին:

Համաձայնագիրում  կա  դրույթ, ըստ որի   «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը թույլ է տալիս Միացյալ Նահանգների կառավարությանը մասնակցել Ինջիրլիկում գտնվող Թուրքիայի զինված ուժերի օբյեկտների համատեղ պաշտպանական միջոցառումներին »: Այստեղ բանալի բառը ԹՈՒՅԼ ՏԱԼՆ Է։

Ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ Թուրքիան մտադիր է հայտարարել, որ Ինջրիլիկում գնտվող բոլոր միջոցները պատկանում են Թուրքիային, քանի որ Ինջրիլիկը թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերին։
Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իսկապես իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular