Գեղասահորդուհի Տրուսովայի համար մարզիչ են գտել Հայաստանից
ՄՇԱԿՈՒՅԹren.tv-ն գրում է, որ Ռաֆայել Հարությունյանը դարձել է գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովայի մարզիչ-խորհրդատուն: «Спорт-Express»-ի փոխանցմամբ նա արդեն այցելել է «Պլյուշչենկոյի հրեշտակներ» ակադեմիա: Ըստ թերթի` Տրուսովան և նրա ծնողները քննարկել են նման տարբերակ դեռ Էթերի Թութբերիձեի հետ համագործակցության ընթացքում: Միևնույն ժամանակ, գեղասահորդուհին կշարունակի մարզվել Պլյուշչենկոյի ղեկավարությամբ:
Իր մարզչական կարիերայի ավելի քան 40 տարիների ընթացքում Ռաֆայել Հարությունյանը մարզել է աշխարհի մի քանի չեմպիոնների և օլիմպիական մեդալակիրների: Նրանցից ամենահայտնին Նաթան Չենն է, որը 21 տարեկանում դարձել է աշխարհի եռակի չեմպիոն: Ստոկհոլմում կայացած աշխարհի վերջին առաջնությունում նա կատարել է հինգ քառյակ իր ելույթում, որը Տրուսովան անվանել է իր հիմնական նպատակը:
Հիշեցնենք, որ Ստոկհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Տրուսովան նվաճել է բրոնզե մեդալ: Նա պարտվել է միայն ռուսաստանցիներ Աննա Շչերբակովային և Ելիզավետա Տուկտամիշևային: Մրցաշարից հետո հայտնվել է տեղեկատվություն, որ գեղասահորդուհին ցանկանում է վերադառնալ իր նախորդ մարզիչ Էթերի Թութբերիձեի մոտ: Այնուամենայնիվ, Տրուսովայի նախկին մարզիչը հերքել է դա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը