ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղասահորդուհի Տրուսովայի համար մարզիչ են գտել Հայաստանից

ՄՇԱԿՈՒՅԹ

ren.tv-ն գրում է, որ Ռաֆայել Հարությունյանը դարձել է գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովայի մարզիչ-խորհրդատուն: «Спорт-Express»-ի փոխանցմամբ նա արդեն այցելել է «Պլյուշչենկոյի հրեշտակներ» ակադեմիա: Ըստ թերթի` Տրուսովան և նրա ծնողները քննարկել են նման տարբերակ դեռ Էթերի Թութբերիձեի հետ համագործակցության ընթացքում: Միևնույն ժամանակ, գեղասահորդուհին կշարունակի մարզվել Պլյուշչենկոյի ղեկավարությամբ:

Իր մարզչական կարիերայի ավելի քան 40 տարիների ընթացքում Ռաֆայել Հարությունյանը մարզել է աշխարհի մի քանի չեմպիոնների և օլիմպիական մեդալակիրների: Նրանցից ամենահայտնին Նաթան Չենն է, որը 21 տարեկանում դարձել է աշխարհի եռակի չեմպիոն: Ստոկհոլմում կայացած աշխարհի վերջին առաջնությունում նա կատարել է հինգ քառյակ իր ելույթում, որը Տրուսովան անվանել է իր հիմնական նպատակը:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Տրուսովան նվաճել է բրոնզե մեդալ: Նա պարտվել է միայն ռուսաստանցիներ Աննա Շչերբակովային և Ելիզավետա Տուկտամիշևային: Մրցաշարից հետո հայտնվել է տեղեկատվություն, որ գեղասահորդուհին ցանկանում է վերադառնալ իր նախորդ մարզիչ Էթերի Թութբերիձեի մոտ: Այնուամենայնիվ, Տրուսովայի նախկին մարզիչը հերքել է դա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular