Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լենա Նազարյանը երևի կամ չի հասկանում կամ տեղյակ չի Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ որդեգրած դիրքորոշումից. թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լենա Նազարյանը երևի կամ չի հասկանում կամ տեղյակ չի Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ որդեգրած դիրքորոշումից: Այդ դիրքորոշումը անկախության առաջին իսկ օրից մնացել է նույնը: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ է առաջադրել՝ այն էլ երրորդ պետության համար: Միջազգային օրենքների համաձայն, երբ անմիջական հարևանը նախապայման է առաջադրում այն էլ մեկ ուրիշ պետության պատճառաբանությամբ՝ դա միջազգային նորմերին համապատասխան համարվում է թշնամանքի ակնհայտ դրսևորում: Այսինքն, Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր թշնամական դիրքորոշում է որդեգրել, ինչ վերաբերվում է Էրդողանին՝ այդ մասին մեկնաբանություն անելու կարիք անգամ չկա: Չհայտարարե՞ց, որ իրենք Արցախյան պատերազմին մասնակցում են, որ երիտթուրքերի՝ 1915-ին կիսատ թողած գործը հասցնեն վերջնական ավարտին»,-ասաց թուրքագետը:

Նա նշեց, որ 20–րդ դարի սկզբին մի անգամ Ցեղասպանություն իրագործել են հայերի նկատմամբ ու Թուրքիայի նախագահը հիմա էլ չի թաքցնում իր այդ մտադրության մասին, հայտարարում է, որ մտադիր է նոր Ցեղասպանություն իրագործել հայերի դեմ: Չաքրյանը շեշտում է, որ Էրդողանի այդ հայտարարությունից հետո Պուտինը նրան հռչակել է իր լավագույն ընկերը:

«Լենա Նազարյանից առաջ կարծեմ Արա Այվազյանն ու Արմեն Գրիգորյանն էլ են նմանատիպ հայտարարություններով հանդես եկել: Այդ միտումը կար ի դեպ, պարզապես Լենա Նազարյանն ավելի հստակեցրել է: Ես կարծում եմ, որ խնդիրը ոչ Լենա Նազարյանն է, ոչ Գրիգորյանը, ոչ էլ Արա Այվազյանը: Փաշինյանն էլ իր ելույթում խոսում էր, որ հաղորդակցության ուղիները պետք է բացվեն: Թուրքերը միշտ մեզ թշնամի են համարել ու Ցեղասպանությունն էլ իրագործելիս հո բարեկամաբար տրամադրված չէին, հիմա էլ շարունակելու են: Էրդողանի այդ հայտարարությունը լրիվ լկտիություն էր, նաև մարդկության դեմ հանցագործություն, որովհետև ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պատժման կոնվենցիաներով հոդված էլ կա այդ մասին, հանցագործություն է մարդկության դեմ հանցագործություն քարոզելը, իսկ դա չի քարոզում՝ մտադրություն է հայտնում, Պուտինն էլ, նրան հռչակելով իր լավագույն ընկերը, մասնակից է դառնում այդ հանցագործությանը»,-ասաց Չաքրյանը:

Թուրքագետը հարցադրում է անում, որ եթե հայ զինվորների աճյունները տեղափոխող մեքենաներն են քարկոծում ռուսական խաղաղապահ ուժերի աչքի առջև, հաղորդակցության ուղիների բացման դեպքում ով պետք է ապահովի դրանց անվտանգությունը: ԻՆչ վերաբերում է Թուրքիայի աչքերով կառուցողական Հայաստանի տեսլականին, Չաքրյանը նշում է. «Թուրքերը շատ լավ գիտեն, որ Պուտինը հայաստանյան իշխանություններին կաթվածահար է արել, հիմա էլ ահաբեկում է Իլհամի ձեռքով՝ Իլհամը դարձել է նրա ձեռքին Հայաստանի ահաբեկման միջոց, որ Հայաստանը վերածվի կամազուրկ պետության՝ Հայաստանին պայմանները թելադրելու համար պայմանները շատ նպաստավոր են: Թուրքերն էլ ուզում են այդ նպաստավոր պայմաններից օգտվել, իրենք էլ են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման միտումներ դրսևորում: Բացի այդ բարենպաստ պայմաններից՝ առջևում էլ ապրիլի 24-ն է: Ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ նրանք այդպիսի միտումներ են դրսևորել՝ հիմա առավել ևս են դրսևորում, քանի որ Հայաստանի իշխանություններն ու Հայաստանը կաթվածահար վիճակում են»,-ասաց թուրքագետը:

Նա նշում է, որ հայերը երբեք թշնամություն չեն դրսևորել Թուրքիայի նկատմամբ, մեր սահմանը մենք չենք փակել, այն փակ չէ նաև հիմա, այդ թուրքերն են փակել այդ սահմանը:

«Թուքերն են փակել՝ թող իրենք էլ բարի լինեն, ուզում են բացեն, չեն ուզում՝ թող չբացեն, մենք դրանից առանձնապես որևէ բան չենք ստանում: Կարող են բռնել հեղեղել գործարարներով, շինարարության ընկերություններով, բանկերով, ֆինանսիստներով և մենք արդեն կկորցնենք պետականության հատկանիշները: Մենք արդեն կդառնանք կամազուրկ ժողովուրդ»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Նա հավելեց, որ անընդհատ Թւորքիայի հետ մերձեցման, թշնամանքը վերցնելու, բարեկամանալու միտումները, համագործակցելու՝ դա խոչընդոտ կհանդիսանա Վաշինգտոնի համար, Բայդենի համար:

«Փաստորեն, եթե նա ճանաչի Ցեղասպանությունը, թուրքերը պիտի սկսեն մեղադրել Բայդենին, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խոչընդոտում է: Եթե Բայդենը որոշել է ճանաչել Ցեղասպանությունը՝ նա կճանաչի»,-եզրափակեց Չաքրյանը:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное