Ծանոթ ու միաժամանակ անհայտ` կոճգամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ19-րդ և 20-րդ դարերի վերջում տեխնիկական առաջընթացն այնքան է ծանրաբեռնել աշխարհի բոլոր երկրների գծագրողներին, որ անհրաժեշտություն է առաջացել հեշտացնել նրանց դժվար աշխատանքը: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է այդ պարզագույն իրը՝ կոճգամը, որը ներկայումս էլ դեռ շարունակում է արժանապատվորեն ծառայել մարդկանց: Գրասենյակային կոճգամը մետաղական արտադրանք է, որը նախատեսված է ինչ-որ իր ինչ-որ մակերեսինկցելու համար (օրինակ՝ թուղթը գրատախտակին): Իսկ կոչվում է գրասենյակային այն պատճառով, որ ավելի հաճախ օգտագործվում է գրասենյակներում: Դասական եվրոպական կոճակը բաղկացած է գլխից և շեղբից: Գլխիկը կտրված է եռանկյունաձև, իսկ կտրվածքն էլ շեղբն է: Իսկ ամերիկյան կոճգամը ունի գլխադիր և ասեղնաձև շեղբ, ընդ որում ասեղի երկարությունը կարող է տարբեր լինել: Դասական կոճակներում, ի տարբերություն այլ տեսակների շեղբի երկարությունը սովորաբար հավասար է գլխիկի շառավղին: Գերմանացի ժամագործ Յոհան Կիրստենն է համարվում եռանկյունաձև կլոր կոճգամի «հայրը»: Ինչպես հաճախ է պատահում, գյուտարարը ոչինչ չի ստացել իր գաղափարից, ամբողջ օգուտը ստացել են այլ մարդկանց:
Կոճակի գաղափարը ձեռք է բերել վաճառական Օտտո Լինդշտեթը և եղբոր՝ Պոլի հետ արտոնագրել է կոճգամը 1904 թվականին: Հետագայում Լինդշտեթը միլիոնատեր է դարձել, իսկ Կիրստենը ոչինչ էլ չի ստացել: Գրեթե նույն ժամանակ, 1900 թվականին Ամերիկայում Էդվին Մուրը հիմնել է մի ընկերություն, որի կապիտալը կազմել է մոտ 100 դոլար: Այդ ընկերության արտադրած կոճգամը այն ժամանակ անվանվել է «a pin with a handle», այսինքն «բռնիչով քորոց», որը նույն ամերիկյան կոճգամն է: Որոշ ժամանակ անց Մուրը մեծացրել է արտադրությունը, որը ներկայումս էլ դեռ հաջողությամբ գոյություն ունի: 1904 թվականի հուլիսից մինչ օրս «Moore Push-Pin» ընկերությունը արտադրում է, ի թիվս այլ գրասենյակային իրերի, պլաստիկ բռնակով մեզ ծանոթ ամերիկյան կոճգամը: Սովորաբար, կոճգամի բռնակը նմանվում է մխոցի, և կողմնային հատվածում ունենում է օղակաձև ակոսներ: Պլաստիկ բռնակի կենտրոնից դուրս է գալիս մետաղական ասեղը, որի երկարությունը կայունության համար սովորաբար ուղիղ համեմատական է սկավառակի բռնակի տրամագծին:
Խորհրդային Միությունում կոճակները բոլորովին այլ տեսք են ունեցել: Դրանք եղել են երկու տարբերակով՝ ամբողջական շտեմպավորված և հավաքովի: Կոճգամի գլխիկի կլոր և թեթևակի ուռուցիկ մակերեսին դրոշմվել է կոճակի համարը և արտադրող ընկերության ապրանքային նշանը: Կոճակները եղել են չորս համարների՝ կախված գլխիկի տրամագծից և շեղբի երկարությունից՝ 1, 2, 3 և 4: Կոճգամները արտադրվել են տեղական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից և փաթեթավորվել 25, 50 և 100 հատով ստվարաթղթե տուփերի մեջ: Եթե տուփի մեջ առկա էր 100 կոճգամ, այնտեղ լրացուցիչ տեղադրվել է մետաղյա կոճգամահանիչ: Արժե նշել, որ եռանկյունաձև կլոր կոճգամի բախտը ավելի է բերել: Բանն այն է, որ ինչ-որ «հանճար» որոշել է այն օգտագործել ոչ թե բուն իր նպատակի համար, այլ գտել է մեկ այլ կիրառություն՝ կոճգամը դնել շեղբով վերև կողքինի աթոռին երբ նա վեր է կացել տեղից: Կոճգամի ստեղծողի անունը պատմությունը պահպանել է, իսկ թե ով է եղել այդ հիմար կատակի առաջին կատարողը մնացել է անհայտ և, ըստ ամենայնի, երբեք էլ հայտնի չի դառնա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը