ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` կոճգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

19-րդ և 20-րդ դարերի վերջում տեխնիկական առաջընթացն այնքան է ծանրաբեռնել աշխարհի բոլոր երկրների գծագրողներին, որ անհրաժեշտություն է առաջացել հեշտացնել նրանց դժվար աշխատանքը: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է այդ պարզագույն իրը՝ կոճգամը, որը ներկայումս էլ դեռ շարունակում է արժանապատվորեն ծառայել մարդկանց: Գրասենյակային կոճգամը մետաղական արտադրանք է, որը նախատեսված է ինչ-որ իր ինչ-որ մակերեսինկցելու համար (օրինակ՝ թուղթը գրատախտակին): Իսկ կոչվում է գրասենյակային այն պատճառով, որ ավելի հաճախ օգտագործվում է գրասենյակներում: Դասական եվրոպական կոճակը բաղկացած է գլխից և շեղբից: Գլխիկը կտրված է եռանկյունաձև, իսկ կտրվածքն էլ շեղբն է: Իսկ ամերիկյան կոճգամը ունի գլխադիր և ասեղնաձև շեղբ, ընդ որում ասեղի երկարությունը կարող է տարբեր լինել: Դասական կոճակներում, ի տարբերություն այլ տեսակների շեղբի երկարությունը սովորաբար հավասար է գլխիկի շառավղին: Գերմանացի ժամագործ Յոհան Կիրստենն է համարվում  եռանկյունաձև  կլոր կոճգամի «հայրը»: Ինչպես հաճախ է պատահում, գյուտարարը ոչինչ չի ստացել իր գաղափարից, ամբողջ օգուտը ստացել են այլ մարդկանց:

Կոճակի գաղափարը ձեռք է բերել վաճառական Օտտո Լինդշտեթը և եղբոր՝ Պոլի հետ արտոնագրել է կոճգամը 1904 թվականին: Հետագայում Լինդշտեթը միլիոնատեր է դարձել, իսկ Կիրստենը ոչինչ էլ չի ստացել: Գրեթե նույն ժամանակ, 1900 թվականին Ամերիկայում Էդվին Մուրը հիմնել է մի ընկերություն, որի կապիտալը կազմել է մոտ 100 դոլար: Այդ ընկերության արտադրած կոճգամը այն ժամանակ անվանվել է «a pin with a handle», այսինքն «բռնիչով քորոց», որը նույն ամերիկյան կոճգամն է: Որոշ ժամանակ անց Մուրը մեծացրել է արտադրությունը, որը ներկայումս էլ դեռ հաջողությամբ գոյություն ունի: 1904 թվականի հուլիսից մինչ օրս «Moore Push-Pin» ընկերությունը արտադրում է, ի թիվս այլ գրասենյակային իրերի, պլաստիկ բռնակով մեզ ծանոթ ամերիկյան կոճգամը: Սովորաբար, կոճգամի բռնակը նմանվում է մխոցի, և կողմնային հատվածում ունենում է  օղակաձև ակոսներ: Պլաստիկ բռնակի կենտրոնից դուրս է գալիս մետաղական ասեղը,  որի երկարությունը կայունության համար սովորաբար ուղիղ համեմատական է սկավառակի բռնակի տրամագծին:

Խորհրդային Միությունում կոճակները բոլորովին այլ տեսք են ունեցել: Դրանք եղել են երկու տարբերակով՝ ամբողջական շտեմպավորված և հավաքովի: Կոճգամի գլխիկի կլոր և թեթևակի ուռուցիկ մակերեսին դրոշմվել է կոճակի համարը և արտադրող ընկերության ապրանքային նշանը: Կոճակները եղել են չորս համարների՝ կախված գլխիկի տրամագծից և շեղբի երկարությունից՝ 1, 2, 3 և 4: Կոճգամները արտադրվել են տեղական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից և փաթեթավորվել 25, 50 և 100 հատով ստվարաթղթե տուփերի մեջ: Եթե տուփի մեջ առկա էր 100 կոճգամ, այնտեղ լրացուցիչ տեղադրվել է մետաղյա կոճգամահանիչ: Արժե նշել, որ եռանկյունաձև կլոր կոճգամի բախտը ավելի է բերել: Բանն այն է, որ ինչ-որ «հանճար» որոշել է այն օգտագործել ոչ թե բուն իր նպատակի համար, այլ գտել է մեկ այլ կիրառություն՝ կոճգամը դնել շեղբով վերև կողքինի աթոռին երբ նա վեր է կացել տեղից: Կոճգամի ստեղծողի անունը պատմությունը պահպանել է, իսկ թե ով է եղել այդ հիմար կատակի առաջին կատարողը մնացել է անհայտ և, ըստ ամենայնի, երբեք էլ հայտնի չի դառնա:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular