Հայաստանի և սփյուռքի միասնությունը կասկածի ենթակա չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի հրավերով անց է կացրել առցանց ճեպազրույց 44-օրյա «հայրենական պատերազմի» վերաբերյալ: Ըստ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան, միջոցառման հանդիսատեսների թվում եղել են նաև բազմաթիվ հայեր, որոնք համալսարանի կողմից միջոցառման մասին հայտարարությունից անմիջապես հետո «վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցրել» ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան հասցեին և կոչ արել այն չեղարկել:
Ըստ Ադրբեջանի դեսպանի` հայկական կողմը «մտահոգված էր, որ Միացյալ Նահանգների հասարակությանը և ակադեմիական շրջանակներին «ճշմարտությունը» կասվի, ուստի փորձում էին կանխել դա»: Նա ավելացրել է, որ «հայ արմատականների սադրիչ հայտարարություններն ու հռետորաբանությունն առաջին հերթին ազդում են Հայաստանի ապագայի վրա»: Այնուամենայնիվ, ադրբեջանցի պաշտոնյան թաքցրել է, որ ներկաների հայկական մասի վրդովմունքը կապված է եղել ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական դիմակայության մասին իր ներկայացրած միտումնավոր կեղծ տեղեկատվության հետ:
Փաստացի, ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցը կանխել է ադրբեջանական հերթական կեղծիքի տարածումը: Եվ այդ համատեքստում Սուլեյմանովի մեկնաբանությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և սփյուռքի միջև հակասություններ առաջացնելու խղճուկ փորձ: Հայաստանը միշտ էլ սերտ կապեր է ունեցել իր սփյուռքի հետ: Հայաստանի և Սփյուռքի միջև արդյունավետ փոխգործակցության հաջողությունը որոշվում է ինտենսիվ փոխադարձ շփումների պահպանմամբ և հարաբերությունների խորացմամբ: Վերջին տարիներին մեծ կարևորություն է ձեռք բերել պահանջվող ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը սփյուռքի հետ կապերի և անհրաժեշտ օգնություն ապահովելու համար: Հայկական սփյուռքը բազմազան է և տարատեսակ, բայց միևնույն ժամանակ, այն շատ կազմակերպված և համերաշխ է: Հայերի և հայկական սփյուռքի դարավոր համախմբվածությունը ցանկացած գնահատականից վեր է, և ոչինչ չի կարող սեպ խրել այդ հարաբերությունների մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը