ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և սփյուռքի միասնությունը կասկածի ենթակա չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
infoteka24.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի հրավերով անց է կացրել առցանց ճեպազրույց 44-օրյա «հայրենական պատերազմի» վերաբերյալ: Ըստ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան, միջոցառման հանդիսատեսների թվում եղել են նաև բազմաթիվ հայեր, որոնք համալսարանի կողմից միջոցառման մասին հայտարարությունից անմիջապես հետո «վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցրել» ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան հասցեին և կոչ արել այն չեղարկել:
 
Ըստ Ադրբեջանի դեսպանի` հայկական կողմը «մտահոգված էր, որ Միացյալ Նահանգների հասարակությանը և ակադեմիական շրջանակներին «ճշմարտությունը» կասվի, ուստի փորձում էին կանխել դա»: Նա ավելացրել է, որ «հայ արմատականների սադրիչ հայտարարություններն ու հռետորաբանությունն առաջին հերթին ազդում են Հայաստանի ապագայի վրա»: Այնուամենայնիվ, ադրբեջանցի պաշտոնյան թաքցրել է, որ ներկաների հայկական մասի վրդովմունքը կապված է եղել ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական դիմակայության մասին իր ներկայացրած միտումնավոր կեղծ տեղեկատվության հետ:
 
Փաստացի, ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցը կանխել է ադրբեջանական հերթական կեղծիքի տարածումը: Եվ այդ համատեքստում Սուլեյմանովի մեկնաբանությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և սփյուռքի միջև հակասություններ առաջացնելու խղճուկ փորձ: Հայաստանը միշտ էլ սերտ կապեր է ունեցել իր սփյուռքի հետ: Հայաստանի և Սփյուռքի միջև արդյունավետ փոխգործակցության հաջողությունը որոշվում է ինտենսիվ փոխադարձ շփումների պահպանմամբ և հարաբերությունների խորացմամբ: Վերջին տարիներին մեծ կարևորություն է ձեռք բերել պահանջվող ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը սփյուռքի հետ կապերի և անհրաժեշտ օգնություն ապահովելու համար: Հայկական սփյուռքը բազմազան է և տարատեսակ, բայց միևնույն ժամանակ, այն շատ կազմակերպված և համերաշխ է: Հայերի և հայկական սփյուռքի դարավոր համախմբվածությունը ցանկացած գնահատականից վեր է, և ոչինչ չի կարող սեպ խրել այդ հարաբերությունների մեջ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular