Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ վարչապետի ցանկությունից անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրությունների և տարբեր հասարակական և քաղաքական կազմակերպություններ իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնել դրա հետ կապված: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

- Իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրությունների և տարբեր հասարակական և քաղաքական կազմակերպություններ իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնել դրա հետ կապված: Ձեր կարծիքով իշխանությունն, ի վերջո, պե՞տք է գնա արտահերթ ընտրությունների:

— Ինձ ձեր ասած իշխանություն տերմինը այնքան է անհանգստացնում, իշխանությունը ժողովուրդն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին եկեք ասենք վարչակազմ ոչ թե իշխանություն։ Հիմա անդրադառնամ հարցին, արտահերթ խորհրդարանական ընտրությունները  քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման կարևոր տարր կարող են դառնալ։ Երկրում այդ գործընթացը, սակայն մշտապես խնդրահարույց կարող է լինել, եթե այդ գործընթացի կազմակերպումը իրականացվի ներկայիս ոչ լեգիտիմ վարչախմբի կողմից։ Այն աջակցությունը, որն ուներ նա երկու տարի առաջ  այլևս չկա, պատերազմը այդ վստահությունը ի չիք է դարձրել  և հիմա այդ ամբողջ ճգնաժամը, որ կա հենց այդ անվստահությունից է գալիս։ Երկրում ճգնաժամը հանգուցալուծելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները պարտադիր են։ Սակայն դրանք պետք է կազմակերպվեն անցումային ինչ-որ մի կառավարության կողմից։ Առանց այդ անցումային կառավարության գոյության հնարավոր չի լինի այդ խորհրդարանական ընտրություններն այնպես անցկացնել, որ խնդրահարույց չլինի։ Այսինքն այդ ընտրական ամբողջ գործընթացը՝ և նախընտրական և բուն ընտրությունների օրը, թե հետընտրական ամբողջ ընթացքը դառնալու է շատ ավելի մեծ լարվածության օջախ։ Հիմա այդ պատճառով երկրում  անհրաժեշտ են անցումային գործընթացներ։ Այն, որ ներկա վարչախումբը չի ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դա իր ցանկությունն է, բայց դա ճգնաժամը հանգուցալուծելու որևէ քայլ իր մեջ չի պարունակում, այսինքն  հակառակը դա ավելի է խորացնում առկա ճգնաժամը։ Այնպես որ մենք այսպես թե այնպես առաջիկայում ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հնարավոր չի այս ոչ լեգիտիմ վարչախումբը գնալ հերթական ընտրությունների, որը անցկացնելու համար բավական մեծ  ժամանակահատված կա։ Անխուսափելի է արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկախ նրանից, թե գործող վարչապետը դա ուզում է թե չէ։ Հիմա շատ լավ կլինի, որ այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները առաջիկայում, երբ էլ լինեն լավ կլինի, որ ինչ-որ չեզոք այլ ֆորմատով կազմակերպված լինեն, որ այն նեգատիվը, որը ունեն ներկա կառավարիչները նեգատիվ ազդեցություն չունենա ընտրությունների արդյունքների վրա։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է վարչախումբը հրաժարվում ընտրությունների գնալու գաղափարից:

— Հրաժարվում է, որովհետև ներկա վարչախումբը հասկացել է, որ այդ արտահերթ ընտրությունների արդյունքում ինքը կորցնելու է իր կառավարման բոլոր լծակները և դուրս է մղվելու քաղաքական  գործընթացներից։ Դրա համար էլ հետ է կանգնել իր կողմից նախապես հայտարարած որոշումից։

- Վերջերս մի քանի նոր դեմքեր ազդարարեցին քաղաքականություն մտնելու մասին: Այդ մարդկանցից թերևս ամենաակտիվը Արտակ Թովմասնյանն է՝ «Թովմասյան» հիմնադրամ»-ի նախագահը: Դուք որպես քաղաքական վերլուծաբան՝ ի՞նչ կարծիք ունեք քաղաքական հայտ ներակայացրած նոր ուժերի հնարավորությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական դաշտի բևեռվածությունը:

— Իհարկե, կան հայտ ներկայացրած մի շարք միավորներ։ Բայց ես համաձայն չեմ ձեր այդ գնահատականի հետ, որ ամենաակտիվը Արտակ Թովմասյանն է։ Իսկ եթե ներկա իրավիճակում փորձում են ինչ-որ քաղաքական շարժեր իրականացնել, ապա առաջին հերթին ժողովուրդը պետք է իրենց ծրագրերին նայի։ Ըստ էության, շատերը մարդկանց համար որպես կերպարներ, որպես քաղաքական գործիչներ անծանոթ են։ Եվ իրենց խոսքը գոնե ծրագրային դրույթներով պետք է կարողանա չափվի։ Ամեն դեպքում Հայաստանի ներքաղաքական տրամաբանությունը միշտ եղել է այն անձանց շուրջ, ովքեր քիչ թե շատ հեղինակություն են ունեցել հանրության շրջանում և գոնե մի քանի տարվա քաղաքական պայքարի փորձառություն ունեն։ Նոր ձևավորված այդ կուսակցությունների հարցում դեռևս հնարավոր չէ պնդել, որ տվյալ շրջանակները կկարողանան երկրում ինչ-որ էական դիրքեր ունենալ։ Եվ նրանք պետք է դեռևս ինչ-որ ճանապարհ անցնեն։ Դա Հայաստանի քաղաքական գործընթացների տրամաբանությունն է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное