Արձանագրվել է կորոնավիրուսային պանդեմիայի անսպասելի հետևանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները արձանագրել են համաճարակի անսպասելի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա: Աղտոտումների և արտանետումների կրճատումը հանգեցրել է եղանակի որոշակի փոքրիկ տաքացման: Այս մասին գրվել է Geophysical Research Letters-ում հրապարակված հոդվածում: Հայտնագործության մասին ամփոփ գրվել է նաև Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հետազոտողները մթնոլորտի կարճաժամկետ տաքացումը պայմանավորում են այն փաստով, որ սովորաբար մթնոլորտ արտանետված աէրոզոլները արգելափակում են արևի լույսի ընկնելը մոլորակի մակերևույթ, և ամբողջ աշխարհում պանդեմիայի հետ կապված լոկդաունը հանգեցրել է օդում կախված մասնիկների կոնցենտրացիայի նվազեցման: Արդյունքում, ավելի շատ արեգակնային ջերմություն է հասնում մոլորակի մակերես, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
Անցած գարնանը Երկրագնդի մակերևույթի վրա ջերմաստիճանը միջինում 0,1-0,3 աստիճան բարձր է եղել, քան սպասվում էր եղանակային պայմաններից ելնելով: Այդ բարձրացումը առավել նկատելի է եղել այն տարածքներում, որոնք բնութագրվում են աէրոզոլային արտանետումների բարձր մակարդակով (այնտեղ ջերմաստիճանի բարձրացումը եղել է 0,37 աստիճանով):
Չնայած աէրոզոլները հակված են արևի ջերմությունը հետ ուղղել տիեզերք, ածխաթթու գազը և այլ ջերմոցային գազերը ունեն հակառակ ազդեցությունը, նրանք ջերմությունը պահում են մոլորակի մակերևույթին և արդյունքում բարձրացնում ընդհանուր ջերմաստիճանը: Այդ ամենը հաշվի առնելով` ակնկալվում է, որ ածխաթթու գազի արտանետումների կրճատումները ավելի երկարաժամկետ ազդեցություն կունենան գլոբալ տաքացման վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը