ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արձանագրվել է կորոնավիրուսային պանդեմիայի անսպասելի հետևանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
lenta.ru-ն գրում է, որ Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները արձանագրել են համաճարակի անսպասելի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա: Աղտոտումների և արտանետումների կրճատումը հանգեցրել է եղանակի որոշակի փոքրիկ տաքացման: Այս մասին գրվել է Geophysical Research Letters-ում հրապարակված հոդվածում: Հայտնագործության մասին ամփոփ գրվել է նաև Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:
 
Հետազոտողները մթնոլորտի կարճաժամկետ տաքացումը պայմանավորում են այն փաստով, որ սովորաբար մթնոլորտ արտանետված աէրոզոլները արգելափակում են արևի լույսի ընկնելը մոլորակի մակերևույթ, և ամբողջ աշխարհում պանդեմիայի հետ կապված լոկդաունը հանգեցրել է օդում կախված մասնիկների կոնցենտրացիայի նվազեցման: Արդյունքում, ավելի շատ արեգակնային ջերմություն է հասնում մոլորակի մակերես, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
Անցած գարնանը Երկրագնդի մակերևույթի վրա ջերմաստիճանը միջինում 0,1-0,3 աստիճան բարձր է եղել, քան սպասվում էր եղանակային պայմաններից ելնելով: Այդ բարձրացումը առավել նկատելի է եղել այն տարածքներում, որոնք բնութագրվում են աէրոզոլային արտանետումների բարձր մակարդակով (այնտեղ ջերմաստիճանի բարձրացումը եղել է 0,37 աստիճանով):
 
Չնայած աէրոզոլները հակված են արևի ջերմությունը հետ ուղղել տիեզերք, ածխաթթու գազը և այլ ջերմոցային գազերը ունեն հակառակ ազդեցությունը, նրանք ջերմությունը պահում են մոլորակի մակերևույթին և արդյունքում բարձրացնում ընդհանուր ջերմաստիճանը: Այդ ամենը հաշվի առնելով` ակնկալվում է, որ ածխաթթու գազի արտանետումների կրճատումները ավելի երկարաժամկետ ազդեցություն կունենան գլոբալ տաքացման վրա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular