Իրանը չի աջակցում Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին. գեներալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը չի աջակցում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` այս հայտարարությունն արել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։
Նրա խոսքով՝ Թեհրանը տարաձայնությունների լուծման այլընտրանքային ճանապարհ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին:
«Իրանը տարածաշրջանում «կարմիր գծեր» է նշել իր համար, այն է` թույլ չտալ, որ աշխարհագրական որևէ փոփոխություն լինի տարածաշրջանում» - ասել է գեներալը։
Նա հավելել է` պահպանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանները՝ Իրանի ԶՈւ-ն ուշադիր հետևում է այդ սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների զարգացմանը։
Հեյդարին հավաստիացրել է, որ այժմ Իրանի հյուսիսային սահմաններին ոչինչ չի սպառնում, և ցանկացած պոտենցիալ ագրեսոր պետք է իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են դիմակայել բոլոր սպառնալիքներին։