ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը չի աջակցում Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին. գեներալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը չի աջակցում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` այս հայտարարությունն արել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։

Նրա խոսքով՝ Թեհրանը տարաձայնությունների լուծման այլընտրանքային ճանապարհ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին:

«Իրանը տարածաշրջանում «կարմիր գծեր» է նշել իր համար, այն է` թույլ չտալ, որ աշխարհագրական որևէ փոփոխություն լինի տարածաշրջանում» - ասել է գեներալը։

Նա հավելել է` պահպանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանները՝ Իրանի ԶՈւ-ն ուշադիր հետևում է այդ սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների զարգացմանը։

Հեյդարին հավաստիացրել է, որ այժմ Իրանի հյուսիսային սահմաններին ոչինչ չի սպառնում, և ցանկացած պոտենցիալ ագրեսոր պետք է իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են դիմակայել բոլոր սպառնալիքներին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular