ԵԱՏՄ երկրների թոշակառուները կարող են տեղափոխել իրենց վճարումները` ըստ բնակության վայրի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvb.kg-ն գրում է, որ ԵԱՏՄ երկրների աշխատողների կենսաթոշակների մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից, երկար սպասված է: Սա մեկն է այն փաստաթղթերից, որը ազդում է քաղաքացիների շատ լայն շրջանակի վրա: Տնտեսության և ֆինանսական քաղաքականության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովն այդպես է նկարագրել այդ համաձայնագիրը:
Նա նշել է, որ արձանագրվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատանքը փոխող աշխատողների թվի անընդհատ աճ, ինչը շարունակվում է նաև համաճարակի ընթացքում: Այսպիսով, նույնիսկ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, ըստ նախարարի, Ռուսաստանի պետական գերատեսչությունների կողմից «աշխատանքային միգրանտներին ներգրավելու խնդրանքը աշխատել է», հատկապես շինարարության ոլորտում, բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում: Եվ նոր համաձայնագիրը ոչ միայն հավասարեցնելու է այդպիսի մարդկանց կենսաթոշակային իրավունքները երկրի քաղաքացիների հետ, այլ նաև նպաստելու է միգրանտների օրինական գրանցմանը: Հիմա, թոշակի անցնելիս, հաշվի կառնվի նաև մարդկանց աշխատանքային ստաժը ԵԱՏՄ այլ երկրներում: Սա նշանակում է, որ միգրանտներն ուղղակիորեն հետաքրքրված են օրինական աշխատել և օրենքով սահմանված կարգով ձևակերպել իրենց աշխատանքային հարաբերությունները: Ի վերջո, կենսաթոշակային ֆոնդ մուտքագրվող գումարների բացակայությունը բացասաբար է անդրադառնում հենց իրենց սեփական կենսաթոշակների վրա:
Մեկ այլ կարևոր կետ է այն, որ համաձայնագիրը նախատեսում է կենսաթոշակների արտահանում: Այսինքն անձը ինքը իր ընտրությամբ, որոշում է, թե որտեղ է ցանկանում կենսաթոշակ ստանալ՝ մշտական բնակության երկրում, թե՞ քաղաքացիության երկրում: Եվ հետո այն, ինչ նա վաստակել է մեկ այլ երկրում, կարող է արտահանվել այլ երկիր:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը