ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ երկրների թոշակառուները կարող են տեղափոխել իրենց վճարումները` ըստ բնակության վայրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
vb.kg-ն գրում է, որ ԵԱՏՄ երկրների աշխատողների կենսաթոշակների մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից, երկար սպասված է: Սա մեկն է այն փաստաթղթերից, որը ազդում է քաղաքացիների շատ լայն շրջանակի վրա: Տնտեսության և ֆինանսական քաղաքականության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովն այդպես է նկարագրել այդ համաձայնագիրը:
 
Նա նշել է, որ արձանագրվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատանքը փոխող աշխատողների թվի անընդհատ աճ, ինչը շարունակվում է նաև համաճարակի ընթացքում: Այսպիսով, նույնիսկ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, ըստ նախարարի, Ռուսաստանի պետական գերատեսչությունների կողմից «աշխատանքային միգրանտներին ներգրավելու խնդրանքը աշխատել է», հատկապես շինարարության ոլորտում, բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում: Եվ նոր համաձայնագիրը ոչ միայն հավասարեցնելու է այդպիսի մարդկանց կենսաթոշակային իրավունքները երկրի քաղաքացիների հետ, այլ նաև նպաստելու է միգրանտների օրինական գրանցմանը: Հիմա, թոշակի անցնելիս, հաշվի կառնվի նաև մարդկանց աշխատանքային ստաժը ԵԱՏՄ այլ երկրներում: Սա նշանակում է, որ միգրանտներն ուղղակիորեն հետաքրքրված են օրինական աշխատել և օրենքով սահմանված կարգով ձևակերպել իրենց աշխատանքային հարաբերությունները: Ի վերջո, կենսաթոշակային ֆոնդ մուտքագրվող գումարների բացակայությունը բացասաբար է անդրադառնում հենց իրենց սեփական կենսաթոշակների վրա:
 
 
Մեկ այլ կարևոր կետ է այն, որ համաձայնագիրը նախատեսում է կենսաթոշակների արտահանում: Այսինքն անձը ինքը իր ընտրությամբ, որոշում է, թե որտեղ է ցանկանում կենսաթոշակ ստանալ՝ մշտական բնակության երկրում, թե՞ քաղաքացիության երկրում: Եվ հետո այն, ինչ նա վաստակել է մեկ այլ երկրում, կարող է արտահանվել այլ երկիր:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular