Փետրվարին Երևան-Մոսկվա ինչ չվերթներ են նախատեսվում և որքան արժե ավիատոմսը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻնչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները օդային ճանապարհով կարող են մեկնել Ռուսաստան։ Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարություններն արդեն կայացրել են որոշումներ:
ℹԿորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնության կոնկրետ օդանավակայաններ: Ծրագիրն առայժմ մեկնարկում է փորձնական կարգով մինչև մարտի 1-ը։ Հարկավոր է ներբեռնել «Путешествую без COVID-19» հավելվածը, որում նշված են այս ծրագրի մեջ ընդգրկված լաբորատորիաները։ 72 ժամ վաղեմության թեստի արդյունքները QR կոդով ներբեռնվում են հավելված։ Բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը, և քաղաքացին կարողանում է հատել սահմանը:
Ուղեբեռով ավիատոմսերի դեպքում տոմսի արժեքին գումարվում է 12-22 հազար դրամ՝ կախված ավիաընկերությունունից։