ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փետրվարին Երևան-Մոսկվա ինչ չվերթներ են նախատեսվում և որքան արժե ավիատոմսը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները օդային ճանապարհով կարող են մեկնել Ռուսաստան։ Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարություններն արդեն կայացրել են որոշումներ:
ℹԿորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնության կոնկրետ օդանավակայաններ: Ծրագիրն առայժմ մեկնարկում է փորձնական կարգով մինչև մարտի 1-ը։ Հարկավոր է ներբեռնել «Путешествую без COVID-19» հավելվածը, որում նշված են այս ծրագրի մեջ ընդգրկված լաբորատորիաները։ 72 ժամ վաղեմության թեստի արդյունքները QR կոդով ներբեռնվում են հավելված։ Բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը, և քաղաքացին կարողանում է հատել սահմանը:

Փետրվարին ամեն օր Երևանից դեպի Մոսկվա թռիչք նախատեսվում է իրականացնել։ Ավիատոմսի գինը (առանց ուղղեբեռի) ամենաթանկն այս պահին փետրվարի 1-ին և փեձտրվարի 3-ին է՝ մոտ 124 հազար դրամ (տվյալները վերցված են aviatomser.com կայքից, որը պարբերաբար թարմացվում է), իսկ ամենամատչելի տոմսեր կարելի է ձեռք բերել փետրվարի 25-ի համար՝ մոտ 51 հազար դրամ։

Ուղեբեռով ավիատոմսերի դեպքում տոմսի արժեքին գումարվում է 12-22 հազար դրամ՝ կախված ավիաընկերությունունից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular