Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր հոդվածում անդրադարձել է Շուշիի ռազմավարական նշանակության, քաղաքի հայաթափման հարցում մեծ դերակատարություն ունեցած անձանց՝ սկսած Փանահ Ալի-խանից մինչև Նիկոլ Փաշինյան։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրակի դադարեցման փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն է ունեցել, որով Շուշին չէր անցնում Ադրբեջանին: Նիկոլը չհերքեց, որ նման հնարավորություն եղել է, բայց ասաց, որ եթե ստորագրեր մի փաստաթղթի տակ, որով ադրբեջանցի փախստականները հնարավորություն էին ստանալու վերադառնալ Շուշի, ապա իրեն հետո մեղադրելու էին դավաճանության մեջ: Դեռևս մի կողմ թողնենք փաստը, որ Շուշիի անկման ժամանակ մեր զոհերը ամբողջովին Նիկոլին խղճին են և դրա համար նա դեռ կանգնելու է երկրային ու երկնային դատաստանների առջև: Ստացվում է, որ ադրբեջանական բանակի մուտքը Շուշի կանխելու հնարավորություն կար, բայց Նիկոլը դա չարեց: Նիկոլը հատուկ պայմաններ ապահովեց, որ Ադրբեջանը Շուշի մտնի բանակով և անի այնտեղ այն, ինչ ցանկանում է` սկսած ադրբեջանցիներով քաղաքը բնակեցնելուց, վերջացրած այդ ստրատեգիական բարձրունքում` Ստեփանակերտի ուղիղ գլխին, ծանր սպառազինությամբ բանակ տեղակայելով:

Աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները վկայում են, որ Շուշին ստրատեգիական նշանակություն ունի: Պատահական չէ, որ 18-րդ դարի կեսերին Փանահ Ալի-խանը ներկայիս Ջեբրայիլի տափաստաններից քիթը դուրս հանեց ու հայացքն ուղղեց դեպի Շուշի: Ամբիցիոզ Փանահը, որ իրեն Չինգիզ Խանի արյունակից էր հռչակել և մեծ ծրագրեր ուներ, շատ լավ հասկացել էր Հարավային Կովկասում Շուշիի ստրատեգիական նշանակությունը: Նաև պատահական չէր, որ 18-19-րդ դարերում սկզբում Թուրքիան և Պարսկաստանը, այնուհետև Ռուսաստանն ու Պարսկաստանը տևական ժամանակ պայքարում էին Շուշիին տիրելու համար, որովհետև ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Արաքսի հովիտը: Նույնը կարելի է ասել բրիտանացիների մասին: 1919թ.-ին Հարավային Կովկասում բրիտանական զինված ուժերի հրամանատար գեներալ Վիլյամ Թոմսոնն ասում էր, որ ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Բաքվի երկաթգիծը:

Այդ նույն շրջանում որպես պանթուրքիստական նախագիծ ստեղծված Ադրբեջանն ամեն ինչ անում էր Շուշիին տիրելու համար: Ի՞նչ եք կարծում. երբ 1920թ.-ի ապրիլին 11-րդ Կարմիր բանակը ներխուժեց Ադրբեջան և առանց որևէ դիմադրության վերցրեց Բաքուն ու խորհրդայնացրեց Ադրբեջանը, որտե՞ղ էր այդ ժամանակ Ադրբեջանի բանակը, ինչու՞ չէր պաշտպանում պետության մայրաքաղաքը: 1920թ.-ի մարտ ամսից Ադրբեջանի բանակի 80 տոկոսը Շուշիի մոտակայքում էր, որտեղ թուրք զինվորականների հետ միասին իրագործում էր Շուշիի ու հարակից բնակավայրերի հայաթափության ցեղասպանական ծրագիրը: Հայասպանության գործողությունները համակարգում էր դեռևս 1919թ.-ին Բաքվի կառավարության և բրիտանական հրամանատարության կողմից նշանակված «Ղարաբաղի գեներալ-նահանգապետ» Խոսրով բեկ Սուլթանովը: Թուրք գեներալներ Նուրի փաշան ու Խալիլ Քութ-փաշան նույնպես տեղում էին: Գիտե՞ք` ովքեր են այս մարդիկ: Նուրի փաշան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` ռազմական գործերի նախարար Էնվեր փաշայի եղբայրն է, իսկ Խալիլ Քութ-փաշան` հորեղբայրը: Այն հիվանդագին պանթուրքիստ Խալիլ Քութը, որ ամենուրեք պարծենում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանն անձամբ մասնակցելու փաստով: Խալիլ Քութ-փաշան և մյուս թուրք բարձրաստիճան զինվորականները Շուշիում էին, որպեսզի հայերի ցեղասպանության կազմակերպման և իրագործման իրենց փորձը փոխանցեն ադրբեջանցիներին: Կոնկրետ Շուշի քաղաքում էին, որովհետև հասկանում էին, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին:

Այլ կարծիք լինել չի կարող. 1920թ.-ին թուրք զինվորականները Ադրբեջանի մուսավաթական կառավարությանը հուշել էին, որ անհնար է դեմ գնալ աշխարհաքաղաքական զարգացումներին. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են` Ադրբեջանն անցնում է բոլշևիկներին, իսկ Կարսն ու Սուրմալուն անցնելու են քեմալականներին: Թուրք զինվորականներն Ադրբեջանի կառավարությանը հուշել էին, որ 11-րդ Կարմիր բանակի դեմ անիմաստ դիմադրություն կազմակերպելու փոխարեն ավելի լավ է ռազմական ռեսուրսները կենտրոնացնել Ղարաբաղում և զինված ճանապարհով բռնակցել Արցախն ու հայաթափել Ղարաբաղի սիրտն ու բանալի  հանդիսացող Շուշին` բոլշևիկների կողմից Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցի քննարկումների ժամանակ բարենպաստ պայմաններ ունենալու համար: Այդպես էլ արեցին. Ադրբեջանն առանց դիմադրության խորհրդայնացավ, իսկ Շուշին ամբողջովին հայաթափվեց: Հետաքրքիր է չէ՞` ուղիղ 100 տարի անց` 2020թ.-ին ադրբեջանցիները Շուշին գրավեցին ու հայաթափեցին նույն թուրք զինվորականների ռազմական խորհրդատվությամբ և աջակցությամբ: Սա ճակատագրի հեգնանք չէ, սա պարզ պատմականություն է, քանզի պետությունների գերոստրատեգիական նպատակադրումները շատ կարծր երևույթներ են և հարյուրամյակներով ու հազարամյակնրերով չեն փոփոխվում: Աշխարհաքաղաքականությունն ու գեոստրատեգիան ունեն իրենց հստակ կանոնները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի կոմունիստ ղեկավարները հայատյացությամբ ոչնչով չէին տարբերվում մուսավաթականներից: Խորհրդային իշխանության գոյության ողջ 70 տարիներին Բաքուն  ամեն ինչ արել է Արցախը հայաթափելու համար, և Շուշին այս հարցում առանցքային նշանակություն ուներ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս եղավ, որ 1921թ.-ի Կավբյուրոյի որոշումը (որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին) սահմանում էր, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը Շուշին է, բայց ընդամենը 2 տարի անց` 1923թ.-ին, ԼՂԻՄ մարզկենտրոնը դարձավ Ստեփանակերտը: Ինչու՞ որոշվեց, որ ինքնավար մարզի կենտրոնը պետք է լինի ոչ թե Հարավային Կովկասի ամեախոշոր քաղաքներից Շուշին, այլ Շուշիի ստորոտում գտնվող փոքրիկ գյուղը: Պատճառն այն էր, որ կոմունիստական ինտերնացիոնալի մուշտակը հագած ադրբեջանցի պանթուրքիստ ղեկավարները լավ էին սերտել գեոստրատեգիայի դասերը` ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին` Սյունիքով ու Նախիջևանով Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու հստակ նապատակադրմամբ: Շուշին պետք էր ադրբեջանական պահել, ուստի չէր կարող լինել իրավիճակ, որում հայկական և հայաբնակ ինքնավարության կենտրոնը մաքուր ադրբեջանաբնակ է: Չէ որ վաղ թե ուշ հայերը կբնակեցնեին իրենց ինքնավարության կենտրոնը: Այդ իսկ պատճառով Բաքվում որոշեցին, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը պետք է լինի Ստեփանակերտը, իսկ Շուշին պետք է մնա ադրբեջանաբնակ: Հայերն էլ միշտ Ստեփանակերտից կնայեն դեպի Շուշի և կհասկանան, որ թուրքը բարձրունքի վրա է, և թուրքի հետ չի կարելի կատակներ անել:

Հենց 1920-ականներին հայ բնակչությունից զրկված Շուշիի ադրբեջանացման համար Բաքվի իշխանությունները Շուշիի և հարակից ադրբեջանական գյուղատիպ ավանների համար հարկերը կրկնակի իջեցրեցին: Ադրբեջանցիներով Շուշին բնակեցնելու համար հիմնադրվեցին արևելյան երաժշտական գործիքների արտադրամաս, գորգագործական և ջուլհակագործական ձեռնարկություններ: Շուշին ադրբեջանաբնակ պահելու համար սկսվեց պատմության կեղծարարությունն ու ստեղծվեց միֆը, թե Շուշին ադրբեջանական մշակույթի կետրոն է եղել: 1960-ականների կեսերին հիմնահատակ քանդվեց Շուշիի հայկական թաղամասերի ավերակները և այդ տեղանքում ադրբեջանցի վերաբնակիչների համար նոր շենքեր կառուցվեցին: Այս գործընթացը լայն թափ ստացավ հատկապես այն տարիներին, երբ Խորհրդային Ադրբեջանը ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Հենց նրա օրոք Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհին ստեղծվեցին 5 նոր բնակավայրեր: Պատճառը մեկն էր` Շուշին ամեն գնով պահել ադրբեջանցիներով բնակեցված և քաղաքի թիկունքն ամրացնել ադրբեջանաբնակ գյուղերով:

Ինչպես գիտենք` 1990-ականների հաղթական պատերազմի բեկումն ապահովվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից 1992-ի մայիսին Շուշիի ազատագրմամբ: Շուշին ոչ միայն Արցախի բանալին է, այլ Հայաստանի հետ Արցախի հետ ցամաքային կապի հանգույցը: Պատահական չէր, որ 1992-ին Շուշիի ազատագրումից ընդամենը մեկ շաբաթ անց ազատագրվեց նաև Լաչինն ու ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի հետ: Սա է պատմական իրողությունը և Շուշիի նշանակությունը հարավկովկասյան գեոստրատեգիայում: Շուշիի հենց այս դերակատարության համար Նիկոլը 2020թ.-ին դավաճանաբար հանձնեց քաղաքն Ադրբեջանին: Հանձնեց Շուշին այն դեպքում, երբ հնարավորություն կար Արցախի սիրտ Շուշին պահելու` թե քաղաքական և թե ռազմական առումով: Նիկոլը հանձնեց Շուշին Ադրբեջանին` որպես գեոստրատեգիական հաղթաթուղթ: Ու թող ոչ մեկը չկասկածի` Նիկոլը կանգնելու է դատարանի առաջ և պատասխանելու է հարցին` Շուշին հանձնեց, որովհետև թուրք-ադրբեջանական գործակա՞լ էր, թե՞ Շուշին ծախեց Ադրբեջանին 5 միլիարդ դոլարով:

 Հ. Գ. Կոլաժում Փանահ Ալի-խանն է, Խալիլ Քութ-փաշան, Խոսրով բեկ Սուլթանովը, Նարիման Նարիմանովը, Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Սրանք պատմության մեջ եղած բոլոր այն գլխավոր մարդիկ են, ովքեր ամեն ինչ արել են, որ Շուշին հայաթափեն և վերածեն ադրբեջանական քաղաքի»:

 

 

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное