Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր հոդվածում անդրադարձել է Շուշիի ռազմավարական նշանակության, քաղաքի հայաթափման հարցում մեծ դերակատարություն ունեցած անձանց՝ սկսած Փանահ Ալի-խանից մինչև Նիկոլ Փաշինյան։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրակի դադարեցման փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն է ունեցել, որով Շուշին չէր անցնում Ադրբեջանին: Նիկոլը չհերքեց, որ նման հնարավորություն եղել է, բայց ասաց, որ եթե ստորագրեր մի փաստաթղթի տակ, որով ադրբեջանցի փախստականները հնարավորություն էին ստանալու վերադառնալ Շուշի, ապա իրեն հետո մեղադրելու էին դավաճանության մեջ: Դեռևս մի կողմ թողնենք փաստը, որ Շուշիի անկման ժամանակ մեր զոհերը ամբողջովին Նիկոլին խղճին են և դրա համար նա դեռ կանգնելու է երկրային ու երկնային դատաստանների առջև: Ստացվում է, որ ադրբեջանական բանակի մուտքը Շուշի կանխելու հնարավորություն կար, բայց Նիկոլը դա չարեց: Նիկոլը հատուկ պայմաններ ապահովեց, որ Ադրբեջանը Շուշի մտնի բանակով և անի այնտեղ այն, ինչ ցանկանում է` սկսած ադրբեջանցիներով քաղաքը բնակեցնելուց, վերջացրած այդ ստրատեգիական բարձրունքում` Ստեփանակերտի ուղիղ գլխին, ծանր սպառազինությամբ բանակ տեղակայելով:

Աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները վկայում են, որ Շուշին ստրատեգիական նշանակություն ունի: Պատահական չէ, որ 18-րդ դարի կեսերին Փանահ Ալի-խանը ներկայիս Ջեբրայիլի տափաստաններից քիթը դուրս հանեց ու հայացքն ուղղեց դեպի Շուշի: Ամբիցիոզ Փանահը, որ իրեն Չինգիզ Խանի արյունակից էր հռչակել և մեծ ծրագրեր ուներ, շատ լավ հասկացել էր Հարավային Կովկասում Շուշիի ստրատեգիական նշանակությունը: Նաև պատահական չէր, որ 18-19-րդ դարերում սկզբում Թուրքիան և Պարսկաստանը, այնուհետև Ռուսաստանն ու Պարսկաստանը տևական ժամանակ պայքարում էին Շուշիին տիրելու համար, որովհետև ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Արաքսի հովիտը: Նույնը կարելի է ասել բրիտանացիների մասին: 1919թ.-ին Հարավային Կովկասում բրիտանական զինված ուժերի հրամանատար գեներալ Վիլյամ Թոմսոնն ասում էր, որ ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Բաքվի երկաթգիծը:

Այդ նույն շրջանում որպես պանթուրքիստական նախագիծ ստեղծված Ադրբեջանն ամեն ինչ անում էր Շուշիին տիրելու համար: Ի՞նչ եք կարծում. երբ 1920թ.-ի ապրիլին 11-րդ Կարմիր բանակը ներխուժեց Ադրբեջան և առանց որևէ դիմադրության վերցրեց Բաքուն ու խորհրդայնացրեց Ադրբեջանը, որտե՞ղ էր այդ ժամանակ Ադրբեջանի բանակը, ինչու՞ չէր պաշտպանում պետության մայրաքաղաքը: 1920թ.-ի մարտ ամսից Ադրբեջանի բանակի 80 տոկոսը Շուշիի մոտակայքում էր, որտեղ թուրք զինվորականների հետ միասին իրագործում էր Շուշիի ու հարակից բնակավայրերի հայաթափության ցեղասպանական ծրագիրը: Հայասպանության գործողությունները համակարգում էր դեռևս 1919թ.-ին Բաքվի կառավարության և բրիտանական հրամանատարության կողմից նշանակված «Ղարաբաղի գեներալ-նահանգապետ» Խոսրով բեկ Սուլթանովը: Թուրք գեներալներ Նուրի փաշան ու Խալիլ Քութ-փաշան նույնպես տեղում էին: Գիտե՞ք` ովքեր են այս մարդիկ: Նուրի փաշան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` ռազմական գործերի նախարար Էնվեր փաշայի եղբայրն է, իսկ Խալիլ Քութ-փաշան` հորեղբայրը: Այն հիվանդագին պանթուրքիստ Խալիլ Քութը, որ ամենուրեք պարծենում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանն անձամբ մասնակցելու փաստով: Խալիլ Քութ-փաշան և մյուս թուրք բարձրաստիճան զինվորականները Շուշիում էին, որպեսզի հայերի ցեղասպանության կազմակերպման և իրագործման իրենց փորձը փոխանցեն ադրբեջանցիներին: Կոնկրետ Շուշի քաղաքում էին, որովհետև հասկանում էին, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին:

Այլ կարծիք լինել չի կարող. 1920թ.-ին թուրք զինվորականները Ադրբեջանի մուսավաթական կառավարությանը հուշել էին, որ անհնար է դեմ գնալ աշխարհաքաղաքական զարգացումներին. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են` Ադրբեջանն անցնում է բոլշևիկներին, իսկ Կարսն ու Սուրմալուն անցնելու են քեմալականներին: Թուրք զինվորականներն Ադրբեջանի կառավարությանը հուշել էին, որ 11-րդ Կարմիր բանակի դեմ անիմաստ դիմադրություն կազմակերպելու փոխարեն ավելի լավ է ռազմական ռեսուրսները կենտրոնացնել Ղարաբաղում և զինված ճանապարհով բռնակցել Արցախն ու հայաթափել Ղարաբաղի սիրտն ու բանալի  հանդիսացող Շուշին` բոլշևիկների կողմից Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցի քննարկումների ժամանակ բարենպաստ պայմաններ ունենալու համար: Այդպես էլ արեցին. Ադրբեջանն առանց դիմադրության խորհրդայնացավ, իսկ Շուշին ամբողջովին հայաթափվեց: Հետաքրքիր է չէ՞` ուղիղ 100 տարի անց` 2020թ.-ին ադրբեջանցիները Շուշին գրավեցին ու հայաթափեցին նույն թուրք զինվորականների ռազմական խորհրդատվությամբ և աջակցությամբ: Սա ճակատագրի հեգնանք չէ, սա պարզ պատմականություն է, քանզի պետությունների գերոստրատեգիական նպատակադրումները շատ կարծր երևույթներ են և հարյուրամյակներով ու հազարամյակնրերով չեն փոփոխվում: Աշխարհաքաղաքականությունն ու գեոստրատեգիան ունեն իրենց հստակ կանոնները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի կոմունիստ ղեկավարները հայատյացությամբ ոչնչով չէին տարբերվում մուսավաթականներից: Խորհրդային իշխանության գոյության ողջ 70 տարիներին Բաքուն  ամեն ինչ արել է Արցախը հայաթափելու համար, և Շուշին այս հարցում առանցքային նշանակություն ուներ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս եղավ, որ 1921թ.-ի Կավբյուրոյի որոշումը (որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին) սահմանում էր, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը Շուշին է, բայց ընդամենը 2 տարի անց` 1923թ.-ին, ԼՂԻՄ մարզկենտրոնը դարձավ Ստեփանակերտը: Ինչու՞ որոշվեց, որ ինքնավար մարզի կենտրոնը պետք է լինի ոչ թե Հարավային Կովկասի ամեախոշոր քաղաքներից Շուշին, այլ Շուշիի ստորոտում գտնվող փոքրիկ գյուղը: Պատճառն այն էր, որ կոմունիստական ինտերնացիոնալի մուշտակը հագած ադրբեջանցի պանթուրքիստ ղեկավարները լավ էին սերտել գեոստրատեգիայի դասերը` ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին` Սյունիքով ու Նախիջևանով Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու հստակ նապատակադրմամբ: Շուշին պետք էր ադրբեջանական պահել, ուստի չէր կարող լինել իրավիճակ, որում հայկական և հայաբնակ ինքնավարության կենտրոնը մաքուր ադրբեջանաբնակ է: Չէ որ վաղ թե ուշ հայերը կբնակեցնեին իրենց ինքնավարության կենտրոնը: Այդ իսկ պատճառով Բաքվում որոշեցին, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը պետք է լինի Ստեփանակերտը, իսկ Շուշին պետք է մնա ադրբեջանաբնակ: Հայերն էլ միշտ Ստեփանակերտից կնայեն դեպի Շուշի և կհասկանան, որ թուրքը բարձրունքի վրա է, և թուրքի հետ չի կարելի կատակներ անել:

Հենց 1920-ականներին հայ բնակչությունից զրկված Շուշիի ադրբեջանացման համար Բաքվի իշխանությունները Շուշիի և հարակից ադրբեջանական գյուղատիպ ավանների համար հարկերը կրկնակի իջեցրեցին: Ադրբեջանցիներով Շուշին բնակեցնելու համար հիմնադրվեցին արևելյան երաժշտական գործիքների արտադրամաս, գորգագործական և ջուլհակագործական ձեռնարկություններ: Շուշին ադրբեջանաբնակ պահելու համար սկսվեց պատմության կեղծարարությունն ու ստեղծվեց միֆը, թե Շուշին ադրբեջանական մշակույթի կետրոն է եղել: 1960-ականների կեսերին հիմնահատակ քանդվեց Շուշիի հայկական թաղամասերի ավերակները և այդ տեղանքում ադրբեջանցի վերաբնակիչների համար նոր շենքեր կառուցվեցին: Այս գործընթացը լայն թափ ստացավ հատկապես այն տարիներին, երբ Խորհրդային Ադրբեջանը ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Հենց նրա օրոք Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհին ստեղծվեցին 5 նոր բնակավայրեր: Պատճառը մեկն էր` Շուշին ամեն գնով պահել ադրբեջանցիներով բնակեցված և քաղաքի թիկունքն ամրացնել ադրբեջանաբնակ գյուղերով:

Ինչպես գիտենք` 1990-ականների հաղթական պատերազմի բեկումն ապահովվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից 1992-ի մայիսին Շուշիի ազատագրմամբ: Շուշին ոչ միայն Արցախի բանալին է, այլ Հայաստանի հետ Արցախի հետ ցամաքային կապի հանգույցը: Պատահական չէր, որ 1992-ին Շուշիի ազատագրումից ընդամենը մեկ շաբաթ անց ազատագրվեց նաև Լաչինն ու ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի հետ: Սա է պատմական իրողությունը և Շուշիի նշանակությունը հարավկովկասյան գեոստրատեգիայում: Շուշիի հենց այս դերակատարության համար Նիկոլը 2020թ.-ին դավաճանաբար հանձնեց քաղաքն Ադրբեջանին: Հանձնեց Շուշին այն դեպքում, երբ հնարավորություն կար Արցախի սիրտ Շուշին պահելու` թե քաղաքական և թե ռազմական առումով: Նիկոլը հանձնեց Շուշին Ադրբեջանին` որպես գեոստրատեգիական հաղթաթուղթ: Ու թող ոչ մեկը չկասկածի` Նիկոլը կանգնելու է դատարանի առաջ և պատասխանելու է հարցին` Շուշին հանձնեց, որովհետև թուրք-ադրբեջանական գործակա՞լ էր, թե՞ Շուշին ծախեց Ադրբեջանին 5 միլիարդ դոլարով:

 Հ. Գ. Կոլաժում Փանահ Ալի-խանն է, Խալիլ Քութ-փաշան, Խոսրով բեկ Սուլթանովը, Նարիման Նարիմանովը, Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Սրանք պատմության մեջ եղած բոլոր այն գլխավոր մարդիկ են, ովքեր ամեն ինչ արել են, որ Շուշին հայաթափեն և վերածեն ադրբեջանական քաղաքի»:

 

 

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենադիտված