Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ դափ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴափը ամենահին երաժշտական գործիքներից մեկն է: Այդ երաժշտական գործիքի պատմությունը սկսվում է դեռ հնուց ի վեր, երբ ցեղի առավել հարգված մարդիկ՝ շամանները, կյանքի ցանկացած կարևոր իրադարձության ժամանակ կատարել են իրենց ծիսական պարերը (դա կարող էր լինել հարսանիք, որս կամ թաղում): Առաջին դափի կառուցվածքը բավականին պարզ է եղել. կլոր փայտե օղակ, որի տրամագիծը կարող էր լինել 40-50 սմ, որը ծածկված էկաշվե թաղանթով: Փայտե օղակի եզրագծին երբեմն տեղադրվել են զանգականեր, որոնց հնչյունները լսվել է յուրաքանչյուր հարվածի ժամանակ: Ենթադրվում է, որ դափի առաջացումը Ասիայում պետք է վերագրել բրոնզե դարաշրջանին:
Այս գործիքի ժողովրդականությունը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ այն հասել է Մերձավոր Արևելք, այնուհետև Եվրոպա՝ նման կերպ հասնելով անգլիական կղզիներ և հասնելով Հյուսիսային Իռլանդիա: 18-րդ դարում թմբուկը, որը գլանաձև է, դառնում է «մրցակից» դափին, որը այնուամենայնիվ բոլոր ժամանակակից հարվածային գործիքների նախահայրն է:
Տամբուրինը, որը դափի տարատեսակ է, հորինել են ֆրանսիացի հովիվները, որոնք սիրել են դրանով նվագակցել ֆլեյտայի նվագը: Տամբուրինը տարբերվում է դափից իր ավելի լայն պարագծով և ավելի մեղմ ձայնով, ավելին, դրա վրա նվագելու համար պետք են հատուկ ձողիկներ: Հետագայում դափը ևս իր կառուցվածքի մեջ բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Դափը այն յուրահատուկ երաժշտական գործիք է, որը կարելի է գտնել բոլոր հայտնի ժողովուրդների մշակույթների մեջ, լինեն դրանք ուզբեկներ, հայեր, թե հյուսիսամերիկյան հնդիկ ցեղեր: Ռուսաստանում դափի պատմությունը սկսվել է Սվյատոսլավ Իգորևիչի գահակալության ժամանակներից 10-րդ դարում, և դարձել է ռազմական երաժշտական գործիք:
Ներկայումս դափը առավել հաճախ օգտագործվում է շամանական պրակտիկայում, որի ժամանակ այդ գործիքը օգնում է մարդուն հասցնել հիպնոտիկ վիճակի: Դրան հասնում են որոշակի հաճախականությամբ գործողությունների կրկնությամբ, ընդ որւոմ այս դեպքում ամենևին էլ անհրաժեշտ չէ, որ պահպանվի հարվածների ռիթմիկ օրինաչափությունը: Այն կարող է փոխվել, թուլանալ, հետո ուժեղանալ, հաճախանալ և այլն, մարդուն բերելով այն գիտակցության, որը, շամանը կատարելով իր պարը, ի վիճակի է շփվել ոգիների հետ: Դասական շամանական դափը պետք է ունենա գառան կամ տավարի կաշի, այն ձգելու համար պետք է օգտագործվեն կաշվե փոկեր, որոնք ամրացված են գործիքի ներքին մասում մետաղական օղակով: Դափը համարվում է շամանի անձնական գործիքը, և ոչ ոք իրավունք չունի այն շոշափել: Յուրաքանչյուր շաման ինքն է պատրաստում իր դափը: Նախքան այն պատրաստելը, շամանը պետք է որոշակի ծոմ պահի, պետք է ի մի բերի մտքերը, որոշ ժամանակ հրաժարվի մարմնական հաճույքներից: Եվ միայն այդ ամենը կատարելուց հետո է շամանը սկսում ծիսական գործիք ստեղծել: Տարբեր երկրներում դափի համար տարբեր նյութեր են օգտագործել:
Օրինակ Միջին Արևելքի երկրներում օգտագործել են թառափի կաշի, Հնդկաստանում մողեսի մաշկ, ինչի պատճառով այդ գործիքը զարմանալի երաժշտական հատկություններ ունի: Տարօրինակ է, բայց դափը միայն պատմական կամ էթնիկ գործիք չէ: Ներկայումս այդ գործիքը լայնորեն օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբերում: Այս դեպքում դափը ունի երկաթե երիզ և պլաստիկ թաղանթ: Ստացվում է, որ այս պարզ գործիքը բազմակողմանի օգտագործվող է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը