ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ դափ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դափը ամենահին երաժշտական գործիքներից մեկն է: Այդ երաժշտական գործիքի պատմությունը սկսվում է դեռ հնուց ի վեր, երբ ցեղի առավել հարգված մարդիկ՝ շամանները, կյանքի ցանկացած կարևոր իրադարձության ժամանակ կատարել են իրենց ծիսական պարերը (դա կարող էր լինել հարսանիք, որս կամ թաղում): Առաջին դափի կառուցվածքը բավականին պարզ է եղել. կլոր փայտե օղակ, որի տրամագիծը կարող էր լինել 40-50 սմ, որը ծածկված էկաշվե թաղանթով: Փայտե օղակի եզրագծին երբեմն տեղադրվել են զանգականեր, որոնց հնչյունները լսվել է յուրաքանչյուր հարվածի ժամանակ: Ենթադրվում է, որ դափի առաջացումը Ասիայում պետք է վերագրել բրոնզե դարաշրջանին:

Այս գործիքի ժողովրդականությունը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ այն հասել է Մերձավոր Արևելք, այնուհետև Եվրոպա՝ նման կերպ հասնելով անգլիական կղզիներ և հասնելով Հյուսիսային Իռլանդիա: 18-րդ դարում թմբուկը, որը գլանաձև է, դառնում է «մրցակից» դափին, որը այնուամենայնիվ բոլոր ժամանակակից հարվածային գործիքների նախահայրն է:

Տամբուրինը, որը դափի տարատեսակ է, հորինել են ֆրանսիացի հովիվները, որոնք սիրել են դրանով նվագակցել ֆլեյտայի նվագը: Տամբուրինը տարբերվում է դափից իր ավելի լայն պարագծով և ավելի մեղմ ձայնով, ավելին, դրա վրա նվագելու համար պետք են հատուկ ձողիկներ: Հետագայում դափը ևս իր կառուցվածքի մեջ բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Դափը այն յուրահատուկ երաժշտական գործիք է, որը կարելի է գտնել բոլոր հայտնի ժողովուրդների մշակույթների մեջ, լինեն դրանք ուզբեկներ, հայեր, թե հյուսիսամերիկյան հնդիկ ցեղեր: Ռուսաստանում դափի պատմությունը սկսվել է Սվյատոսլավ Իգորևիչի գահակալության ժամանակներից 10-րդ դարում, և դարձել է ռազմական երաժշտական գործիք:

Ներկայումս դափը առավել հաճախ օգտագործվում է շամանական պրակտիկայում, որի ժամանակ այդ գործիքը օգնում է մարդուն հասցնել հիպնոտիկ վիճակի: Դրան հասնում են որոշակի հաճախականությամբ գործողությունների կրկնությամբ, ընդ որւոմ այս դեպքում ամենևին էլ անհրաժեշտ չէ, որ պահպանվի հարվածների ռիթմիկ օրինաչափությունը: Այն կարող է փոխվել, թուլանալ, հետո ուժեղանալ, հաճախանալ և այլն, մարդուն բերելով այն գիտակցության, որը, շամանը կատարելով իր պարը, ի վիճակի է շփվել ոգիների հետ: Դասական շամանական դափը պետք է ունենա գառան կամ տավարի կաշի, այն ձգելու համար պետք է օգտագործվեն կաշվե փոկեր, որոնք ամրացված են գործիքի ներքին մասում մետաղական օղակով: Դափը համարվում է շամանի անձնական գործիքը, և ոչ ոք իրավունք չունի այն շոշափել: Յուրաքանչյուր շաման ինքն է պատրաստում իր դափը:  Նախքան այն պատրաստելը, շամանը պետք է որոշակի ծոմ պահի, պետք է ի մի բերի մտքերը,  որոշ ժամանակ հրաժարվի մարմնական հաճույքներից: Եվ միայն այդ ամենը կատարելուց հետո է  շամանը սկսում  ծիսական գործիք ստեղծել: Տարբեր երկրներում դափի համար տարբեր նյութեր են օգտագործել:

Օրինակ Միջին Արևելքի երկրներում օգտագործել են թառափի կաշի, Հնդկաստանում  մողեսի մաշկ, ինչի պատճառով այդ գործիքը զարմանալի երաժշտական հատկություններ ունի: Տարօրինակ է, բայց դափը միայն պատմական կամ էթնիկ գործիք չէ: Ներկայումս այդ գործիքը լայնորեն օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբերում: Այս դեպքում դափը ունի երկաթե երիզ և պլաստիկ թաղանթ: Ստացվում է, որ այս պարզ գործիքը  բազմակողմանի օգտագործվող է:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular