Ծանրամարտի Հայաստանի հավաքականները սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին
ՍՊՈՐՏԾանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 12-ից հավաք է անցկացնում Ծաղկաձորում, իսկ կանանց թիմը մարզվում է Օլիմպավանում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Թիմերում ընդգրկված են շուրջ 40 մարզիկ-մարզուհիներ: Նրանց առողջական վիճակին հետևում են նաև բժիշկներն ու մերսողները:
Ծանրորդները պատրաստվում են փետրվարի 1-7-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը, որին հաջոոդեն հավաքներ և մարզումներ: Դրանց արդյունքում կորոշվի հավաքականի կազմը Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին ծանրորդներ: