ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրամարտի Հայաստանի հավաքականները սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին

ՍՊՈՐՏ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 12-ից հավաք է անցկացնում Ծաղկաձորում, իսկ կանանց թիմը մարզվում է Օլիմպավանում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Թիմերում ընդգրկված են շուրջ 40 մարզիկ-մարզուհիներ: Նրանց առողջական վիճակին հետևում են նաև բժիշկներն ու մերսողները:

Ծանրորդները պատրաստվում են փետրվարի 1-7-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը, որին հաջոոդեն հավաքներ և մարզումներ: Դրանց արդյունքում կորոշվի հավաքականի կազմը Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին ծանրորդներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular