Ղարաբաղի հարցով բանակցություններում կարևոր է կրոնական առաջնորդների դերը. Պատրիարք Կիրիլ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ պետք չէ անտեսել Ղարաբաղի հարցով բանակցություններում կրոնական առաջնորդների դերը։ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ղեկավարը նշել է, որ «կրոնական գործոնը հեռացնելով այդ առճակատումից իրենք, իհարկե, էապես իջեցրել են հնարավոր առճակատման սրության աստիճանը դրանից բխող հետևանքներով, սակայն, առանց չափազանցնելու, պետք է փաստել, որ կրոնական առաջնորդների դերը ոչ մի դեպքում չպետք է անտեսվի այդ հարցում»:
Պատրիարք Կիրիլը նաև նշել է, որ բանակցություններ են տարվել մի քանի փուլերով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ, որտեղ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման շուրջ:
«Կարծում եմ, որ այդ բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսել են միմյանց հետ, և այդ խոսակցությունը շատ հանգիստ է եղել այն իմաստով, որ չեն եղել փոխադարձ մեղադրանքներ, չի եղել լարվածություն»,- ասել է Պատրիարքը:
Բացի այդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը հայտնել է ուղղափառ եկեղեցու պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ խնդրի լուծմանը ուղղված խաղաղապահ ներդրում ունենալու հարցում:
«Թող Աստված տա, որ պատերազմող կողմերին բաժանած զենքը փոխարինվի կրոնների խաղաղարար ներուժով»,- ամփոփել է Պատրիարքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը