ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի հարցով բանակցություններում կարևոր է կրոնական առաջնորդների դերը. Պատրիարք Կիրիլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
rossaprimavera.ru-ն գրում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ պետք չէ անտեսել Ղարաբաղի հարցով բանակցություններում կրոնական առաջնորդների դերը։ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ղեկավարը նշել է, որ «կրոնական գործոնը հեռացնելով այդ առճակատումից իրենք, իհարկե, էապես իջեցրել են հնարավոր առճակատման սրության աստիճանը դրանից բխող հետևանքներով, սակայն, առանց չափազանցնելու, պետք է փաստել, որ կրոնական առաջնորդների դերը ոչ մի դեպքում չպետք է անտեսվի այդ հարցում»:
 
Պատրիարք Կիրիլը նաև նշել է, որ բանակցություններ են տարվել մի քանի փուլերով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ, որտեղ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման շուրջ:
 
«Կարծում եմ, որ այդ բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսել են միմյանց հետ, և այդ խոսակցությունը շատ հանգիստ է եղել այն իմաստով, որ չեն եղել փոխադարձ մեղադրանքներ, չի եղել լարվածություն»,- ասել է Պատրիարքը:
Բացի այդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը հայտնել է ուղղափառ եկեղեցու պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ խնդրի լուծմանը ուղղված խաղաղապահ ներդրում ունենալու հարցում:
«Թող Աստված տա, որ պատերազմող կողմերին բաժանած զենքը փոխարինվի կրոնների խաղաղարար ներուժով»,- ամփոփել է Պատրիարքը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular