Արցախում կա քաղաքական ճգնաժամ, որն արտահայտվում է տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաների տապալումներով. Տիգրան Աբրահամյան
ՎԻԴԵՈԱրցախում բավականին ծանր իրավիճակ է, կա քաղաքական ճգնաժամ, որն արտահայտվում է տարբեր քաղաքական ուժերի հետ տարբեր կոնսուլտացիաների տապալումներով: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Երկրորդ կա ֆինանսատնտեսական ճգնաժամ՝ սկսած տները կորցրած մարդկանց տեղավորելու, նմրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով: Երրորդ ամենալուրջ խնդիրը անվտանգության ապահովումն է: Միայն մի հանգամանք նշեմ, սահմանի տարբեր կողմերում շատ դեպքերում 30-40-50 մետր միջդիրքային տարածության վրա շարունակում են կանգնել հայերն ու ադրբեջանցիները, ինչը նման կոնֆլիկտների պարագայում հղի է նոր միջադեպերով, պայթյուններով: Արցախցիների անվտանգության ապահովման մեխանիզմները առ այս պահը ներդրված չեն, ինչը բազմաթիվ մտահոգություններ է առաջացնում նաեւ այնտեղ վերադարձող մարդկանց համար»,- ասաց նա: