ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում կա քաղաքական ճգնաժամ, որն արտահայտվում է տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաների տապալումներով. Տիգրան Աբրահամյան

ՎԻԴԵՈ

Արցախում բավականին ծանր իրավիճակ է, կա քաղաքական ճգնաժամ, որն արտահայտվում է տարբեր քաղաքական ուժերի հետ տարբեր կոնսուլտացիաների տապալումներով: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Երկրորդ կա ֆինանսատնտեսական ճգնաժամ՝ սկսած տները կորցրած մարդկանց տեղավորելու,  նմրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով: Երրորդ  ամենալուրջ խնդիրը անվտանգության ապահովումն է: Միայն մի հանգամանք նշեմ, սահմանի տարբեր կողմերում շատ դեպքերում 30-40-50 մետր միջդիրքային տարածության վրա շարունակում են կանգնել հայերն ու ադրբեջանցիները, ինչը նման կոնֆլիկտների պարագայում հղի է նոր միջադեպերով, պայթյուններով: Արցախցիների անվտանգության ապահովման մեխանիզմները առ այս պահը ներդրված չեն, ինչը բազմաթիվ մտահոգություններ է առաջացնում նաեւ այնտեղ վերադարձող մարդկանց համար»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular