Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկայունություն և տնտեսական խնդիրներ. հայերը դեռ երկար կզգան ԼՂ պատերազմի ծանր հետևանքները․ ՏԱՍՍ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի պատերազմը և այդ ֆոնին առաջացած ներքաղաքական անկայունությունը տնտեսական խնդիրների հետ միասին ստեղծում են բոլոր նախադրյալները, որպեսզի 2021 թվականը Հայաստանի համար դառնա երկրի ժամանակակից պատմության մեջ ամենաբարդագույններից մեկը, գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ ամփոփելով անցնող տարին:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկրի բնակչության մոտավորապես 50 տոկոսը հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օգտին։

«Նա, իհարկե, հասկանում է, որ կորցնում է իր լեգիտիմությունը, սակայն ընդդիմության լծակների բացակայությունը կարող է երկարացնել նրա՝ իշխանության ղեկին գտնվելը»,- ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական գիտությունների դոկտոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը:

Ճգնաժամի տնտեսական հետևանքները

Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիները դեռ երկար կզգան Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները։ Երկրի ներսում ճգնաժամ է ստեղծել ինչպես տեղի ունեցածի հասարակական ընկալման, այնպես էլ իրենց ապագայի վերաբերյալ մարդկանց ընդհանուր պատկերացումների առումով:

Երևանի շատ բնակիչներ, որոնց հետ զրուցել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, պարզապես շփոթված են:

«Չգիտեմ ինչ անել: Տղաս Ռուսաստանում է ապրում, բայց ես ինքս երբեք չեմ ցանկացել մեկնել Երևանից: Բայց ես այստեղ այլևս ինձ անվտանգ չեմ զգում: Սպասում եմ սահմանների բացվելուն, որ մեկնեմ որդուս մոտ», - խոստովանել է զրուցակիցներից մեկը: 

Համավարակի պայմաններում ռազմական գործողությունների հսկայական ֆինանսական ծախսերը, ենթակառուցվածքների փլուզումը և տարածքների կորուստը, որոնք տնտեսապես կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի համար, սկսում են ազդել մարդկանց առօրյա կյանքի վրա: Ստեփանակերտից տասնյակ հազարավոր փախստականների ժամանումը նրանց բնակության համար նորանոր մեծ ծախսեր է պահանջում։ Սակայն անկայուն քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս արագ գործարկել վարկավորման արտաքին աղբյուրները։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում 2020 թվականին ՀՆԱ-ի անկումը կանխատեսվում է 7,25 տոկոսի մակարդակում:

«Այլ գնահատականներով՝ տնտեսական անկում է սպասվում ընդհուպ մինչև 10 տոկոս։ Եվ այդ անկումը տնտեսությունը լիովին կզգա հենց հաջորդ տարի։ Իսկ առայժմ ոչ ոք չի գիտակցել, թե իրականում ինչպիսին են այս պատերազմի տնտեսական հետևանքները Հայաստանի համար»,- ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը։

Բավականին հոռետեսական տրամադրություններ են տիրում նաև Սփյուռքում։ Ամենահին հայկական կուսակցություններից մեկի՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քեոշկերյանի խոսքով՝ Սփյուռքում կա կոնսենսուս, որ ԼՂ-ի համար պատերազմը տանուլ է տրված։

«Եվ եթե մինչ պատերազմը հայերի՝ Մերձավոր Արևելքից, մասնավորապես Լիբանանից, Հայաստան վերադառնալու միտում էր նկատվում, ապա այժմ նույնիսկ հայրենիք վերադարձած լիբանանահայերը կրկին մտածում են հետ գնալու մասին՝ չնայած արաբական այդ երկրում տիրող ծանրագույն տնտեսական իրավիճակին»,- խոստովանում է Քեոշքերյանը:

Ղարաբաղյան կարգավորման բանալին Մոսկվայում է

Վերջին ամիսներին սփյուռքահայերը եկել են ևս մեկ կոնսենսուսի, որը վերաբերում է երկրի ապագայի հարցում Ռուսաստանի դերին։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը միայն ՌԴ-ն է։ Սփյուռքի ճնշող մեծամասնությունը, նույնիսկ այն հայերը, որոնք ապրում են արևմտյան երկրներում, համոզված են, որ Երևանը պետք է հիմա շատ լավ հարաբերություններ կառուցի Մոսկվայի հետ», - ասել է Քեոշքերյանը։

Այս իմաստով, իհարկե, փրկիչ գործոն է դարձել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը, որոնք, ինչպես համոզված են Հայաստանում, կապահովեն տեղի բնակչության անվտանգությունը: Բացի այդ, չնայած ռազմական գործողությունների դադարեցմանը, հայ քաղաքական գործիչներն ու քաղաքագիտական շրջանակները համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն տարածքի կարգավիճակի հարցի վերջնական լուծման դեպքում, և այս հարցում նույնպես անհրաժեշտ է Ռուսաստանի օգնությունը։

Չնայած նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պահպանում են միջնորդի միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, ակնհայտ է, որ այժմ վերջնական կարգավորման կարևոր լծակներ ունի հենց Ռուսաստանը, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը:

«Ռուսաստանը Ղարաբաղում արդեն բազմաթիվ գործառույթներ ունի։ Բայց նախկին ստատուս քվոն այլևս չկա, կողմերի բանակցային առավելությունները փոխվել են։ Եվ ակնհայտ է, որ այս համատեքստում Մինսկի խմբի բոլոր համանախագահներից առավել արդյունավետ գործիքներին տիրապետում է Ռուսաստանը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մասնակցությանը, ապա ԼՂ-ի վերջին իրադարձություններից հետո նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել Արևմուտքի հետ, ընդունում են, որ Մինսկի խմբի ձևաչափը կորցրել է երբեմնի նշանակությունը։

«Այժմ ստեղծվել է երկու ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դե յուրե ձևաչափը և Ռուսաստան-Թուրքիա դե ֆակտո ձևաչափը։ Իհարկե, առանց Թուրքիայի ձևաչափն ավելի նախընտրելի կլիներ Հայաստանի համար, բայց մյուս կողմից արևմտյան երկրներն արդեն իրենց ցույց են տվել ցինիզմի և երկակի ստանդարտների ողջ գեղեցկությամբ, ուստի նրանցից հայկական շահերի պաշտպանություն ակնկալել չի կարելի», - ՏԱՍՍ-ին ասել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное