Ծանոթ ու միաժամանակ անհայտ` «Բուգատտի» ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրահայտ Bugatti Veyron ավտոմեքենան համարվում է ամենաթանկն աշխարհում: Մինչև SSC Ultimate Aero 6.3 ավտոմեքենայի հայտնվելը, որի առավելագույն արագությունը 443 կմ/ժամ է, Bugatti Veyron-ը նաև հանդիսացել է ամենաարագընթաց ավտոմեքենան, և ունակ է եղել զարգացնել մինչև 431 կմ/ժամ արագություն: Ավտոմեքենան անվանակոչվել է Պիեռ Վեյրոն անունով հայտնի մրցարշավորդի անունով: Հենց նա է 1939 թվականին Le Mans-ում կայացած մրցավազքում կարողացել հաղթել Bugatti 57C մոդելի ավտոմեքենայով: Bugatti Veyron-ի ստեղծման պատմությունը սկսվել է մի շարք անհաջող իրադարձություններից: Սկզբից 1999 թվականին Տոկիոյի ավտոսրահում տեղի ունեցած ցուցահանդեսում նոր ստեղծած Bugatti Veyron ավտոմեքենան լիակատար ձախողվել է: Բանն այն է, որ քննադատները և հասարակությունը միաձայն կարծիք են հայտնել, որ չնայած Bugatti Veyron-ը հանդիսանում է մրցարշավային ավտոմեքենա, բայց ներսում այն ավելի շքեղ է, քան ցանկացած այլ սպորտային ավտոմեքենա, ընդ որում հաշվի առնելով այն փաստը, որ տեխնիկական բնութագրերը լավագույնը չեն: Բայց դժվարությունները չեն կանգնեցրել Bugatti Veyron-ի նախագծողներին: Արդյունքում 2001 թվականին Ժնևի ավտոցուցահանդեսում նրանք ներկայացրել են Bugatti EB 16/4 Veyron նոր փոփոխություններով մոդելը: Մեքենայի տեխնիկական կողմն ամբողջությամբ է շտկվել, ինչն էլ բերել է այդ ավտոմեքենայի հատուկ հաջողությանը:
Այժմ ավտոմեքենան կարող էր զարգացնել հարյուր կիլոմետր արագություն ընդամենը 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը դարձել էր 407 կմ/ժամ: Փոխվել էր նաև արտաքին տեսքը, որը տպավորել էր շատերին, սպորտային թափք և նաև ներքին հարդարանքի արդիականացում: Չնայած այն բանին, որ նոր ավտոմեքենան ստացել էր միայն դրական գնահատականներ, այնումաենայնիվ Bugatti Veyron-ի սերիական արտադրությունը սկսվել է միայն 2005 թվականին: Դա տեղի է ունեցել ընկերության ներքին կազմակերպչական որոշակի փոփոխությունների պատճառով և հատուկ չի վերաբերվել ավտոմեքենայի որակին: Bugatti Veyron-ի պատմության մեջ որոշակի հետք են թողել նաև էքսկլյուզիվ մոդելները, օրինակ Bugatti Veyron Pur Sang-ը («մաքրարյուն»): Այդ անվանումն ամբողջովին արդարացված է. փայլուն ադամանդափայլ թափք, ածխի գույնի ներքին հարդարում: Ընդհանուր առմամբ արտադրվել է այդ մոդելի 5 մեքենա, որոնցից յուրաքանչյուրի արժեքը եղել է 1 400 000 եվրո: Բայց, չնայած նման գնին, 24 ժամվա ընթացքում բոլոր հինգ օրինակները գտել են իրենց տերերին: Իսկ Bugatti Veyron 16.4 Grand Sport L'Or Blanc մոդելը թողարկվել է մեկ օրինակով, որի թափքը պատրաստված է ճենապակյա ծածկույթի օգտագործմամբ:
Volkswagen ավտոկոնցեռնի Bugatti մոդելների վերջին նորույթը սպորտային մոդել է, որը կոչվում է Bugatti Veyron Super Sport: Չնայած Bugatti ավտոմեքենաների համար անհավանական բարձր գներ են, շատերն են ցանկանում գնել դրանցից, իսկ դա ապացույց է, որ Bugatti Veyron մեքենաները պահանջարկ ունեն, ինչը լավագույն բնութագրիչն է ցանկացած ընկերության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը