ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` «Բուգատտի» ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրահայտ Bugatti Veyron ավտոմեքենան համարվում է ամենաթանկն աշխարհում: Մինչև SSC Ultimate Aero 6.3 ավտոմեքենայի հայտնվելը, որի առավելագույն արագությունը 443 կմ/ժամ է, Bugatti Veyron-ը նաև հանդիսացել է ամենաարագընթաց ավտոմեքենան, և ունակ է եղել զարգացնել մինչև 431 կմ/ժամ արագություն: Ավտոմեքենան անվանակոչվել է Պիեռ Վեյրոն անունով հայտնի մրցարշավորդի անունով: Հենց նա է 1939 թվականին Le Mans-ում կայացած մրցավազքում կարողացել հաղթել Bugatti 57C մոդելի ավտոմեքենայով: Bugatti Veyron-ի ստեղծման պատմությունը սկսվել է մի շարք անհաջող իրադարձություններից: Սկզբից 1999 թվականին Տոկիոյի ավտոսրահում տեղի ունեցած ցուցահանդեսում նոր ստեղծած Bugatti Veyron ավտոմեքենան լիակատար ձախողվել է: Բանն այն է, որ քննադատները և հասարակությունը միաձայն կարծիք են հայտնել, որ չնայած Bugatti Veyron-ը հանդիսանում է մրցարշավային ավտոմեքենա, բայց ներսում այն ավելի շքեղ է, քան ցանկացած այլ սպորտային ավտոմեքենա, ընդ որում հաշվի առնելով այն փաստը, որ տեխնիկական բնութագրերը լավագույնը չեն: Բայց դժվարությունները չեն կանգնեցրել Bugatti Veyron-ի նախագծողներին: Արդյունքում 2001 թվականին Ժնևի ավտոցուցահանդեսում նրանք ներկայացրել են Bugatti EB 16/4 Veyron նոր փոփոխություններով մոդելը: Մեքենայի տեխնիկական կողմն ամբողջությամբ է շտկվել, ինչն էլ բերել է այդ ավտոմեքենայի հատուկ հաջողությանը:

Այժմ ավտոմեքենան կարող էր զարգացնել հարյուր կիլոմետր արագություն ընդամենը 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը դարձել էր 407 կմ/ժամ: Փոխվել էր նաև արտաքին տեսքը, որը տպավորել էր շատերին, սպորտային թափք և նաև ներքին հարդարանքի արդիականացում: Չնայած այն բանին, որ նոր ավտոմեքենան ստացել էր միայն դրական գնահատականներ, այնումաենայնիվ Bugatti Veyron-ի սերիական արտադրությունը սկսվել է միայն 2005 թվականին: Դա տեղի է ունեցել ընկերության ներքին կազմակերպչական որոշակի փոփոխությունների պատճառով և հատուկ չի վերաբերվել ավտոմեքենայի որակին: Bugatti Veyron-ի պատմության մեջ որոշակի հետք են թողել նաև էքսկլյուզիվ մոդելները, օրինակ Bugatti Veyron Pur Sang-ը («մաքրարյուն»): Այդ անվանումն ամբողջովին արդարացված է. փայլուն ադամանդափայլ թափք, ածխի գույնի ներքին հարդարում: Ընդհանուր առմամբ արտադրվել է այդ մոդելի 5 մեքենա, որոնցից յուրաքանչյուրի արժեքը եղել է 1 400 000 եվրո: Բայց, չնայած նման գնին, 24 ժամվա ընթացքում բոլոր հինգ օրինակները գտել են իրենց տերերին: Իսկ Bugatti Veyron 16.4 Grand Sport L'Or Blanc մոդելը թողարկվել է մեկ օրինակով, որի թափքը պատրաստված է ճենապակյա ծածկույթի օգտագործմամբ:

Volkswagen ավտոկոնցեռնի Bugatti մոդելների վերջին նորույթը սպորտային մոդել է, որը կոչվում է Bugatti Veyron Super Sport: Չնայած Bugatti ավտոմեքենաների համար անհավանական բարձր գներ են, շատերն են ցանկանում գնել դրանցից, իսկ դա ապացույց է, որ Bugatti Veyron մեքենաները պահանջարկ ունեն, ինչը լավագույն բնութագրիչն է ցանկացած ընկերության համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular