Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը պատերազմի 3-րդ օրվանից ռազմական ծանր հանցագործություն է կատարել․ պատրաստվում եմ դիմել Դատախազություն․ Վահան Բադասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի հենց սկզբից՝ 3 օրվանից արդեն պատերազմի ելքը վճռված էր, երբ Նիկոլ Փաշինյանը կատարեց ռազմական ծանր հանցագործություն, կարծում եմ՝ դա պետք է քննության առարկա դառնա և ես մոտ օրերս Դատախազություն գրավոր դիմում եմ ներկայացնելու, որպեսզի դիմեն ԱԺ՝ Փաշինյանին ժամանակավոր հեռացնելու և հարցը պարզելու համար։ 

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանն՝ ընդգծելով, որ հանցագործությունը կայանում է նրանում, որ նա հրաման էր տվել կամավորականներին չկցագրել զորքին, ինչն էլ ծանր հետևանք ունեցավ։ «Դրա արդյունքում կամավորականների բանակը, որ իրար նոր էին ճանաչում՝ ընտրում էին հրամանատարներ՝ առաց որևէ սպայական պատրաստվածության ու ուղարկվեցին՝ ճակատ, առաջին իսկ արկերից նրանք խուճապի մատնվեցին, քանի որ բացի կալաշնիկովից՝ ոչինչ չունեին, չունեին ականանետ, նռնականետ, տանկեր, հակատանկային հրթիռներ, չունեին ռադիոկապ, շտապ օգնության մեքենա։ Իսկ այս ամենը զորքում կար։ Ապա խուճապն արագ տարածվեց բանակում։ Արդյունքում, 5-7 հազար կամավորական անմիջապես եկան Հադրութ, ու Հադրութի բնակչությունը ևս խուճապի մատնվեց։ Երբ Հադրութը հանձնվեց՝ այնտեղ 5-7 հազար զինվորական համազգեստով մարդ կար։ Դա կազմակերպված մարդկանց մահվան ուղարկել էր, այդ հոգեկան շիզոֆրենիկ հիվանդը ստացել է այն, ինչ ուզել է՝ մարդկանց մահ, արյուն, հազարավոր մարդկանց գլուխ է կերել, ու հիմա հանգիստ՝ առավոտից երեկո արդարանում է, փոխանակ հեռանա՝ արդարանում է»։

Բադասյանն ասաց, որ ինքը 2018 թ-ին Փաշինյանի կողմնակիցներից մեկն էր։ «Ես եզակի մարդն էի, որովհետև ատում էի նախկիններին, դրա համար եկա՝ կանգնեցի Նիկոլի կողքին, բայց երկիրը լայվերով կառավարող անձը, որ առավոտից երեկո ուտելով էր զբաղվում, սկսեց նաև բանակում սպեկուլյացիոն փոփոխություններ անել՝ իր որդու համար, որը իր նման «կիշկավիկ» էր երևի, ինքը կատարեց սննդի փոփոխություն, զինվորին հաց տվեց, բայց ոչ զենք, ո՞վ է տեսել բանակում ելակ ուտեն, բանան ուտեն»։

Անդրադառնալով համացանցում հայտնված ձայնագրությանը, որտեղ պատերազմական օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հետ զրույցում հայտնում է, որ 10 օր է՝ օգնություն է խնդրում Հայաստանից, բայց ապարդյուն՝ Բադասյանն ասաց, որ եթե Փաշինյանը պետք է օգնության ուղարկեր կամավորականների, ովքեր չպետք է կցագրվեին բանակին, ավելի վատ էր լինելու։ «Արդեն պատերազմի վերջին օրերն էին, իսկ դա իր սկզբունքն էր, որ զորքին չկցագրվեին կամավորականները, ինքը մինչև վերջ կանգնեց այդ տեսակետի վրա»։

Հարցին՝ դա միտումնավոր բանակը պարտության տանե՞լ էր, քանի որ ինչպես Միքայել Մինասյանն էր ասում՝ նրան նույնպես արվել է 5 մլրդ դոլարի առաջարկը՝ Բադասյանն ասաց. «Հիմա ամենուրեք՝ Արցախում, Բաքվում, Շուշիում տեղակայված զինտեխնիկայի վրա փակցված է Նիկոլ Փաշինյանի նկարով պաստառ, որի վրա գրված է՝ «Շնորհակալություն Փաշինյանին», «Փաշինյանը մեր հերոսն է», այո, չի բացառվում, ես չեմ բացառվում, որ նա գումար է վերցրել»։

Անդրադառնալով Միքայել Մինասյանի մեկ այլ բացահայտմանը, թե եղել է պլան՝ ըստ որի, եթե պատերազմական գրոծողությունները տևում են 6 օր, ապա Հայաստանը 7-րդ օրը պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ նա պատասխանեց, որ երբ Ադրբեջանը 3 անգամ խախտեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկով հրադադարի պայմանավորվածությունը՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ճկունություն ցուցաբերել և ճանաչել Արցախը։ «Մինչդեռ, Փաշինյանը որոշել էր, որ հենց Ադրբեջանի դրոշի օրը հանձնի Շուշին ու ապահովի Ադրբեջանի հաղթանակը, ապա նաև սեփական ժողովրդին ցույց տա, որ այն ինչ պատերազմով է վերցված՝ արդար է։ Նա անգամ մեզ համար անընդունելի Լավրովի պլանը գերակատարեց՝ Արցախն ամբողջությամբ հանձնելով։ Հիմա նա հույսը դրել է հայաստանյան այն խավարամիտների վրա, ովքեր նախկինում իրենցից ոչինչ չէին ներկայացնում, որոնց նախկիններ օգտագործում էին, որպես էժան էլեկտորատ՝ 5-10 հազար դրամ էին տալիս, որ փողոց դուրս չգան, նրանք հնդկական սերիալներ նայող խավարամիտներն են, որ ինչ ուզում է ասի Փաշինյանը՝ պաշտպանում են նրան, քանի որ Փաշինյանի հիմա էլ մանիպուլացնում է՝ ասելով, թե ինչպես կարող էր չստորագրել հրադադարի հայտարարությունը, թե իբրև դրանով 30 հազար զինվորի կյանք էր փրկում։ Մինչդեռ, նման քանակի զորք երբեք չի եղել Արցախում։ Արցախում եղել է 22 հազարանոց բանակ, որից 3 -4 հազարը սպայական կազմ էր, 2-3 հազարը տեղացի ժամկետային զինծառայողներն էին մնացածը՝ Հայաստանցի ժամկետայիններն էին։ Եթե նրանցից 3-4 հազարը զոհվել է 7-8 հազարը վիրավորվել, այդ ինչպե՞ս է Փաշինյանը 30 հազար զինվորի կյանք փրկել։ Սակայն նա անգամ չի խոսում այնտեղ բնակվող արցախցիների մասին, նա անտեսում է Մարտունիում բնակվող 20 հազար բնակիչներին, Ասկերանում՝ 30 հազարին, Ստեփանակերտում ավելի քան 20 հազարին, այսինքն, նա անգամ չի խոսում այդ բնակչության փրկության մասին, չի ասում որ նրանց էլ է փրկել, այլ առաջին հերթին խաղում է հայաստանաբնակ հայերի զգացմունքների վրա ու դա ոչ ոք չի նկատում, նա պարզապես Մարտի 1-ի ոխը հանեց արցախցիներից»։

 
Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное